Մայրերու Օրուան Առթիւ – Մայրիկիս
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Բիւրաւոր հեղ գովուած ես
աշխարհում արար,
Արեւ, լուսին ընծայուած ու
մեծարուած մայր:
Երկնի աստղաց համրանքով քեզ
երգ է ձօնուած,
Թոթով երգն էլ այս անպերճ`
ինձնից նուէր, մայր:
Հայրենիքի, աշխարհքի հետ են
չափում քեզ,
Ես մեծ չափեր չգիտեմ,
դու օրօցք ես, մայր:
Տիեզերքի գիրկը խոր անհուն է
թէեւ,
Բայց քո գիրկն է հանգիստն իմ,
գորովագութ մայր:
Կեանքի այս մեծ համերգում այսքան նուագներ,
Ես քո նանիկն եմ սիրում, դու օրօրերգ, մայր:
Ծովերից ծով կամարուած կամուրջներ երկաթ,
Դու առաջին քայլփոխիս վտիտ սիւնը, մայր:
Արարատը, թէեւ դեռ չեմ գգուել նրան,
Դու ես սրտիս մէջ դրել Արարատը, մայր:
Այս բառերս էլ, որ ահա ես ձօնում եմ քեզ,
Քեզնից առած հիւթն է` թող քեզ մեղր դառնայ, մայր:
CATEGORIES Անդրադարձ

