Թենիս. Ֆրանսայի Բաց Մրցաշարք. Լի Նա Դուրս Մնացողներուն Կարգին

Ֆրանսայի մէջ տեղի ունեցող թենիսի բաց մրցաշարքի Բ. հանգրուանի մրցումներուն, 6-րդ դասուած Լի Նա (Չինաստան) 5-7, 6-3 եւ 6-2 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք Պեթանի Մաթեք-Սենտծէն, դուրս մնաց մրցաշարքէն:

Յիշատակելի այլ անակնկալներ չարձանագրուեցան թէ՛ տղոց եւ թէ՛ աղջկանց մնացեալ մրցումներուն:

Ստորեւ` Բ. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.

ԱՂՋԻԿՆԵՐ

Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, առաջին) – Քարոլին Կարսիա (Ֆրանսա) 6-1 եւ 6-2
Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 3-րդ) – Էլենա Վեսնինա (Ռուսիա) 6-1 եւ 6-4
Փեթրա Սեթքովսքա (Չեխիա) – Անասթասիա Փաւլիուշենքովա (Ռուսիա, 19-րդ) 7-5, 2-6 եւ 6-4
Պոժանա Եովանովսքի (Սերպիա) – Քարոլին Վոզնիաքի (Դանիա, 10-րդ) 7-6 եւ 6-3
Սարա Էրրանի (Իտալիա, 5-րդ) – Եուլիա Փութինցեւա (Ղազախստան) 6-1 եւ 6-1

ՏՂԱՔ

Սեմ Քուերէյ (Մ. Նահանգներ, 18-րդ) – Եան Հաժեք (Չեխիա) 6-4, 7-5 եւ 6-4
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 2-րդ) – Սոմտեւ Տեվարման (Հնդկաստան) 6-2, 6-1 եւ 6-1
Տաւիտ Ֆերեր (Սպանիա, 4-րդ) – Ալպերթ Մոնթանես (Սպանիա) 6-2, 6-1 եւ 6-3
Ճօ-Ուիլֆրետ Ցոնկա (Ֆրանսա, 6-րդ) – Եարքօ Նայմինըն (Ֆինլանտա) 7-6, 6-4 եւ 6-3
Պենուա Փեր (Ֆրանսա, 24-րդ) – Մարքոս Պակտաթիս (Կիպրոս) 3-6, 7-6, 6-4 եւ 6-4
Թոմի Ռոպրետօ (Սպանիա, 32-րդ) – Իկոր Սիլժսլինկ (Հոլանտա) 6-7, 4-6, 6-3, 6-1 եւ 6-1
Նիքոլա Ալմակրօ (Սպանիա, 11-րդ) – Էտուարտ Ռոժէ – Վասելին (Ֆրանսա) 6-2, 6-4 եւ 6-3

 

 

Share this Article
CATEGORIES