Վարդան Մինասեան Հրապարակեց Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականի Կազմը
7 յունիսին Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ տեղի պիտի ունենայ Հայաստան – Մալթա մրցումը, որ կ՛իյնայ 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ:
Հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան հրապարակեց ցանկը այն մարզիկներուն, որոնք 3 յունիսին պիտի սկսին մարզական հաւաքին` Ֆութպոլի ակադեմիային մէջ:
Ստորեւ` Մինասեանի կողմէ նկատի առնուած մարզիկներուն ցանկը, որ հրապարակուեցաւ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին կողմէ.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա), Գէորգ Գասպարով (Զոպ Ահան, Իրան) եւ Արթուր Յարութիւնեան (Շիրակ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ռոպերթ Արզումանեան (Աքթոպէ, Ղազախստան), Վալերի Ալեքսանեան (Սանաթ Նաֆթ, Իրան), Կամօ Յովհաննիսեան (Փիւնիկ), Տարօն Ոսկանեան, Վարազդատ Հարոյեան (Փիւնիկ), Արտեոմ Խաչատուրով (Շերիֆ, Մոլտովիա) եւ Արթուր Աւագեան (Գանձասար):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Կարլեն Մկրտչեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Դաւիթ Մանոյեան (Փիւնիկ), Արթուր Եդիգարեան (Հովերլա, Ուքրանիա), Արազ Օզպիլիս (Քուպան, Ռուսիա), Հենրիխ Մխիթարեան (Շախտիոր Տոնեցք, Ուքրանիա), Մարքոս Փիցելլի (Քրասնոտար, Ռուսիա), Գէորգ Ղազարեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Նորայր Ասլանեան (Էմմէն, Հոլանտա) եւ Արթուր Եուզպաշեան (Փիւնիկ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Եուրա Մովսիսեան (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա) եւ Արթուր Սարգիսով (Վոլքա, Ռուսիա):

