2014-ի Մոնտիալի Զտումի Մրցաշարք. Ասիոյ Գօտի. Վաղը` Լիբանան – Հարաւային Քորէա
2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, Ասիոյ գօտիին մաս կազմող Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը, որ մաս կը կազմէ Ա. խմբակին, պիտի հիւրընկալէ Հարաւային Քորէան:
Իւրաքանչիւր խմբակի առաջին երկու դիրքերը գրաւող խումբերը կ՛ապահովեն Պրազիլի իրենց տոմսը (այսինքն` չորս խումբ):
Իսկ երրորդ դիրքերը գրաւողները իրարու դէմ կը կատարեն փլէյ-օֆի երթուդարձի դրութեամբ մրցում: Ապահովելու համար իր տոմսը, յաղթականը պէտք է այլ յաղթանակ մը արձանագրէ Հարաւային Ամերիկայի ցամաքամասին 5-րդ դիրքը գրաւող խումբին դէմ:
Նշենք, որ այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Ա. ԽՄԲԱԿ | ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |||||||
| 1.- Ուզպեքիստան | 6 | 3 | 2 | 1 | 6 | 4 | 11 | |||||||
| 2.- Հարաւային Քորէա | 5 | 3 | 1 | 1 | 11 | 5 | 10 | |||||||
| 3.- Իրան | 5 | 2 | 1 | 2 | 2 | 2 | 7 | |||||||
| 4.- Քաթար | 6 | 2 | 1 | 3 | 4 | 7 | 7 | |||||||
| 5.- Լիբանան 6 | 6 | 1 | 1 | 4 | 2 | 7 | 4 | |||||||
|
Բ. ԽՄԲԱԿ |
||||||||||||||
| 1.- Ճափոն | 6 | 4 | 1 | 1 | 14 | 4 | 13 | |||||||
| 2.- Յորդանան | 6 | 2 | 1 | 3 | 6 | 12 | 7 | |||||||
| 3.- Աւստրալիա | 5 | 1 | 3 | 1 | 6 | 6 | 6 | |||||||
| 4.- Օման | 6 | 1 | 3 | 2 | 6 | 9 | 6 | |||||||
| 5.- Իրաք | 5 | 1 | 2 | 2 | 4 | 5 | 5 |
CATEGORIES Մարզական

