Միջցամաքամասային Ֆութպոլի Բաժակի Մրցաշարք. Ալոնսօ Դուրս Մնաց Սպանիոյ Կազմէն

Նախորդ շաբաթավերջին Սպանիոյ ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Վիչենթէ Տել Պոսքէ հրապարակեց իր կազմը, որ իր մասնակցութիւնը պիտի բերէ 15-30 յունիսին Պրազիլի մէջ տեղի ունենալիք միջցամաքամասային ֆութպոլի բաժակի մրցաշարքին:

Անոր կողմէ հրապարակուած 23 մարզիկներուն ցանկէն դուրս մնաց Ռէալ Մատրիտի միջնապահ Զապի Ալոնսօ, որ վիրաւոր է:

31 տարեկան Ալոնսոյէն բացի, կազմէն դուրս մնացին նաեւ միջնապահներ Խաւի Կարսիա (Մանչեսթըր Սիթի) եւ Պենաթ Էչեպերիա (Ռէալ Մատրիտ):

Աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան Սպանիա, նախքան Պրազիլ մեկնիլը, Միացեալ Նահանգներու մէջ պիտի կատարէ բարեկամական երկու մրցում, յաջորդաբար Հայիթիի (8 յունիս) եւ Իրլանտայի (11 յունիս) դէմ:

Նշենք, որ Սպանիա, որ վիճակաձգութեան ընթացքին մաս կազմեց Բ. խմբակին, Պրազիլի մէջ Ա. հանգրուանին իրեն մրցակից պիտի ունենայ Ուրուկուէյը, Թահիթին եւ Նիկերիան:

Ստորեւ` Սպանիոյ կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Իքեր Քասիաս (Ռէալ Մատրիտ), Վիքթոր Վալտես (Պարսելոնա) եւ Փեփէ Ռէյնա (Լիվըրփուլ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ալվարօ Արպելաօ, Սերճիօ Ռամոս (Ռէալ Մատրիտ), Ժերար Փիքէ, Եորտի Ալպա (Պարսելոնա), Սեզար Ազփիլիքուեթա (Չելսի), ԻԿնասիօ Մոնրէալ (Արսենալ) եւ Ռաուլ Ալպիոլ (Ռէալ Մատրիտ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Խաւի Մարթինես (Պայէրն Միւնիխ), Չաւի (Պարսելոնա), Անտրես Ինիեսթա, Սերճիօ Պուսքեթց (Պարսելոնա) եւ Սանթի Կոնզալես (Արսենալ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Սեսք Ֆապրեկաս, Տաւիտ Վիյա, Փետրօ (Պարսելոնա), Տաւիտ Սիլվա (Մանչեսթըր Սիթի), Ռոպերթօ Սոլտատօ (Վալենսիա), Խուան Մաթա (Չելսի), Խեսուս Նաւաս (Սեւիլլա) եւ Ֆեռնանտօ Թորես (Չելսի):

Share this Article
CATEGORIES