2014-ի Մոնտիալի Զտումի Մրցաշարք. Ասիոյ Գօտի. Ճափոն Ապահովեց Պրազիլի Իր Տոմսը

Նախանցեալ օր տեղի ունեցած Ասիոյ գօտիի 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, Բ. խմբակին մաս կազմող Ճափոն հանդիսացաւ առաջին խումբը, որ ապահովեց Պրազիլի իր տոմսը:

62 հազար համակիրներու ներկայութեան, Քէյսուքէ Հոնտայի նշանակած հաւասարութեան կոլը` մրցումին կորսուած վայրկեաններուն (փենալթիով), բաւարար եղաւ, որ հիւրընկալ կազմը 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելէ ետք ապահովէ Մոնտիալի աւարտականներուն իր տոմսը:

Իրան, որ Տոհայի մէջ 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Քաթարը, իր յոյսերը պահեց տոմս մը ապահովելու գծով:

Ստորեւ տեղի ունենալիք մնացեալ մրցումներուն յայտագիրը.

Ա. ԽՄԲԱԿ
11 յունիս
Հարաւային Քորէա – Ուզպեքիստան
Իրան – Լիբանան

18 յունիս
Հարաւային Քորէա – Իրան
Ուզպեքիստան – Քաթար

Բ. ԽՄԲԱԿ
11 յունիս
Աւստրալիա – Յորդանան
Իրաք – Ճափոն

18 յունիս
Աւստրալիա – Իրաք
Յորդանան – Օման

Ստորեւ` խմբակներուն դասաւորումը.

Ա. ԽՄԲԱԿ   ՄՐՑ.   Յ.   Հ.   Պ.   ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ
1.- Հարաւային Քորէա       6   3   2   1    12   6   11
2.- Ուզպեքիստան     6   3   2   1   6   4   11
3.- Իրան            6   3   1    2   3   2   10
4.- Քաթար    7   2   1    4   4   8   7
5.- Լիբանան   7   1    2   4   3   8   5
Բ. ԽՄԲԱԿ                            
1.- Ճափոն          7   4   2   1    15   5   14
2.- Օման            7   2   3   2   7    9   9
3.- Աւստրալիա       6   1    4   1    7   7   7
4.- Յորդանան        6   2   1    3   6    12    7
5.- Իրաք            6   1    2   3   4   6   5

 

Share this Article
CATEGORIES