2014-ի Մոնտիալ. Հարաւային Ամերիկայի Գօտի. Արժանթին Կը Մնայ Առաջին

Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն ծիրին մէջ, թէեւ Արժանթին 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Էքուատորի հետ, սակայն մնաց առաջին դիրքին վրայ` երեք կէտով գերազանցելով Քոլոմպիան, որ 2-0 արդիւնքով յաղթեց Փերուի:

Չիլի 3-1 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Պոլիվիոյ, մինչ Ուրուկուէյ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Վենեզուելայէն:

Նշենք, որ զտումի այս մրցումներուն աւարտէն ետք դասաւորման առաջին չորս դիրքերը գրաւող խումբերը կ՛ապահովեն Պրազիլի իրենց տոմսը, մինչ հինգերորդ դիրքը գրաւողը փլէյ-օֆի մրցում կը կատարէ (երթուդարձ) Ասիոյ գօտիին 5-րդ դիրքը գրաւողին դէմ:

Ստորեւ կու տանք դասաւորումը` 13-րդ հանգրուանի մրցումներէն ետք.

Յ.       Հ.       Պ.      ՆՇ      ՍՏ.       ԿԷՏ    
1.- Արժանթին 7 5 1 25 9 26
2.- Քոլոմպիա 7 2 3 21 7 23
3.- Էքուատոր 6 3 3 17 12 21
4.- Չիլի 7 0 6 21 21 21
5.- Ուրուկուէյ 4 4 4 18 21 16
6.- Վենեզուելա 4 4 5 10 14 16
7.- Փերու 4 2 6 12 17 14
8.- Պոլիվիա 2 4 7 15 24 10
9.- Փարակուէյ 2 2 8 9 23 8

 

Share this Article
CATEGORIES