Միջցամաքամասային Ֆութպոլի 2013-ի Մրցաշարք. Այսօր` Պրազիլ – Ճափոն Բացման Մրցումը

 

 

 

 

 

 

 

Պրազիլի մէջ այսօր` շաբաթ, կը սկսի միջցամաքամասային ֆութպոլի մրցաշարքը, որուն իրենց մասնակցութիւնը կը բերեն ութ խումբեր` բաժնուած երկու խմբակներու:

Ա. խմբակին մաս կը կազմեն Պրազիլը, Մեքսիքան, Իտալիան եւ Ճափոնը, իսկ Բ. խմբակին` Սպանիան, Թահիթին, Նիկերիան եւ Ուրուկուէյը:

Բացման մրցումին, որ տեղի պիտի ունենայ այսօր` շաբաթ, հիւրընկալ երկիրները պիտի ճակատին Ճափոնի դէմ: Մրցումը պիտի սկսի ժամը 22:00-ին` Պէյրութի ժամանակացոյցով:

Ստորեւ կու տանք Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը, որ հրապարակեց ՖԻՖԱ-ին պաշտօնական կայքէջը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).

 

Ա. ԽՄԲԱԿ ԺԱՄ ԴԱՇՏ
Պրազիլ – Ճափոն (15,06) 22:00 Պրազիլիա
Մեքսիքա – Իտալիա (16,06) 22:00 Ռիօ տը Ժանէյրօ
Պրազիլ – Մեքսիքա (19,06) 22:00 Ֆորթալեզա
Իտալիա – Ճափոն (20,06) 1:00 Ռեսիֆէ
Իտալիա – Պրազիլ (22,06) 22:00 Սալվատոր
Ճափոն – Մեքսիքա (22,06) 22:00 Պելօ Հորիզոնթէ
Բ. ԽՄԲԱԿ
Սպանիա – Ուրուկուէյ (17,06) 1:00 Ռեսիֆէ
Թահիթի – Նիկերիա (17,06) 22:00 Պելօ Հորիզոնթէ
Սպանիա – Թահիթի (22,06) 22:00 Ռիօ տը Ժանէյրօ
Նիկերիա – Ուրուկուէյ (21,06) 1:00 Սալվատոր
Նիկերիա – Սպանիա (23,06) 22:00 Ֆորթալեզա
Ուրուկուէյ – Թահիթի (23,06) 22:00 Ռեսիֆէ
Share this Article
CATEGORIES