Լիբանանեան Պասքեթպոլ. Ղասսան Սարգիս Հրապարակեց Տղոց Ազգային Խումբին 18 Մարզիկներուն Անունները
Լիբանանի պասքեթպոլի տղոց ազգային խումբին մարզիչ Ղասսան Սարգիս երէկ հրապարակեց 18 մարզիկներուն անունները, որոնց վրայ կրնան աւելնալ նաեւ ուրիշներ` նկատի ունենալով, որ ցանկը տակաւին ամբողջական չէ:
Ամէնէն բարձր թիւով մարզիկ (5) ունի Սաժես, մինչ Շանվիլ եւ Ռիատի Պէյրութ ունին 4-ական մարզիկներ:
Ստորեւ` Ղասսան Սարգիսի հրապարակած կազմը.
Ալի Մահմուտ (Ռիատի), Ռոտրիկ Աքըլ (Սաժես), Մոհամետ Իպրահիմ (Սաժես), Ժան Ապտելնուր (Շանվիլ), Ամիր Սըուտ (Ռիատի), Նատիմ Սայիտ, Ֆետի Խաթիպ, Հըսէյն Խաթիպ (Շանվիլ), Էլի Ռըսթոմ, Էլի Սթեֆան (Սաժես), Մազեն Մընէյմնէ (Պիպլոս), Ռոյ Սըմահա (Մութթահետ), Ալի Քընաան (Ռիատի), Պասել Պուճի (Մութթահետ), Լորեն Վուտծ (Ռիատի, լիբանանեան հպատակութիւն ստացած), Ֆիլիփ Թապեթ (Սաժես), Պաշիր Ամուրի (Մութթահետ) եւ Ալի Հայտար (Ամերիկեան համալսարաններու ախոյեանութեան մասնակցող):


