ԹԵՆԻՍ. ՖՐԱՆՍԱՅԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐՔ. ՊԵՐՏԻՉ ԵՒ ՓԵԹՐՈՎԱ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ

Թոմաս Պերտիչ

Ֆրանսայի թենիսի կրան շլեմի բաց մրցաշարքի Ա. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, դուրս մնացողներուն շարքին եղան չեխ Թոմաս Պերտիչ (6-րդ) եւ ռուս Նատիա Փեթրովա (26-րդ), որոնք պարտութիւններ կրեցին համեմատաբար իրենցմէ աւելի տկար մրցակիցներէն:

Մրցաշարքէն դուրս մնացողներուն կարգին եղաւ նաեւ Աննա Իվանովիչ (Սերպիա, 20-րդ):

Ստորեւ կու տանք Ա. հանգրուանի արձանագրուած կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.

ՏՂԱՔ

Սթեֆան Ռոպեր (Ֆրանսա) – Թոմաս Պերտիչ (Չեխիա, 6-րդ) 3-6, 3-6, 6-2, 6-2 եւ 9-7
Սթիւ Տարքիս (Պելճիքա) – Միքայէլ Լոտրա (Ֆրանսա, 22-րդ) 6-7, 6-3, 6-3 եւ 6-3
Ռիշար Կասքէ (Ֆրանսա, 13-րդ) – Ռատեք Սթեփանեք (Չեխիա) 7-5, 6-3 եւ 6-0
Կայել Մոնֆիս (Ֆրանսա, 9-րդ) – Պիոռն Փհօ (Գերմանիա) 4-6, 6-3, 7-5 եւ 6-0
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 3-րդ) – Ֆելիսիանօ Լոփես (Սպանիա) 6-3, 6-4 եւ 7-6
Նովաք Տիոքովիչ (Սերպիա, 2-րդ) – Թիեմօ տը Պեքըր (Հոլանտա) 6-2, 6-1 եւ 6-3
Միհայիլ Եուժնի (Ռուսիա, 12-րդ) – Կօ Սոյետա (Ճափոն) 7-5, 6-2 եւ 6-4
Էնտի Միւրէյ (Անգլիա, 4-րդ) – Էրիք Փրոտոն (Ֆրանսա) 6-4, 6-1 եւ 6-3
Եիւրկըն Մելզըր (Աւստրիա, 8-րդ) – Անտրէաս Պեք (Գերմանիա) 6-3, 6-4 եւ 6-2

ԱՂՋԻԿՆԵՐ

Նատիա Փեթրովա

Անասթասիա Ռոտիոնովա (Աւստրալիա) – Նատիա Փեթրովա (Ռուսիա, 26-րդ) 6-7, 6-3 եւ 6-4
Քարոլին Վոզնիաքի (Դանիա, առաջին) – Քիմիքօ Տաթէ – Քրում (Ճափոն) 6-0 եւ 6-2
Վերա Զվոնարեւա (Ռուսիա, 3-րդ) – Լուրտ Տոմինկես Լինօ (Սպանիա) 6-3 եւ 6-3
Ֆրանչեսքա Սքիաւոնէ (Իտալիա, 5-րդ) – Մելանի Ուտին (Մ. Նահանգներ) 6-2 եւ 6-0
Տանիելա Հանթուշովա (Սլովաքիա, 28-րդ) – Զհանկ Սհուայ (Չինաստան) 6-3 եւ 6-3
Մարիա Շարափովա (Ռուսիա, 7-րդ) – Միրիանա Լուքիչ (Խրուաթիա) 6-3 եւ 6-0

 

Share this Article
CATEGORIES