2014-ի Մոնտիալ. Ասիոյ Գօտի. Վաղը Տեղի Կ՛ունենան Ճակատագրական Վերջին Մրցումները
Վաղը` երեքշաբթի, կ՛աւարտին Ասիոյ գօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցումները, երբ կը կատարուին ճակատագրական վերջին ճակատումները:
Ա. խմբակին մէջ ցարդ անորոշ է, թէ որո՛նք պիտի ապահովեն իրենց տոմսերը, մինչ Բ. խմբակին մէջ Ճափոն ապահոված է իր տոմսը: Անոր կրնայ միանալ Աւստրալիա, եթէ անշուշտ անիկա կարենայ յաղթել Իրաքի: Երկրորդ մրցումը իրարու դէմ պիտի հանէ Յորդանանը եւ Օմանը: Ճափոն աւարտած է զտումի իր մրցումները:
Ինչ կը վերաբերի Ա. խմբակին, Հարաւային Քորէա պիտի հիւրընկալէ Իրանը, իսկ Ուզպեքիստան` Քաթարը:
Նշենք, որ իւրաքանչիւր խմբակի առաջին երկու դիրքերը գրաւող խումբերը կ՛ապահովեն Մոնտիալի իրենց տոմսերը, իսկ երրորդ դիրքերը գրաւողները երթուդարձի դրութեամբ իրարու դէմ փլէյ-օֆի մրցում կը կատարեն: Յաղթականը Պրազիլի իր տոմսը ապահովելու համար փլէյ-օֆի այլ մրցում մը ունի կատարելիք` երթուդարձի դրութեամբ` Հարաւային Ամերիկայի 5-րդ դիրքը գրաւած խումբին դէմ:
Նշենք, որ այժմ երկու խմբակներուն դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Ա. ԽՄԲԱԿ | ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |||||||
| 1.- Հարաւային Քորէա | 7 | 4 | 2 | 1 | 13 | 6 | 14 | |||||||
| 2.- Իրան | 7 | 4 | 12 | 7 | 2 | 13 | ||||||||
| 3.- Ուզպեքիստան | 7 | 3 | 2 | 2 | 6 | 5 | 11 | |||||||
| 4.- Քաթար | 7 | 2 | 1 | 4 | 4 | 8 | 7 | |||||||
| 5.- Լիբանան | 8 | 1 | 2 | 5 | 3 | 12 | 5 | |||||||
|
Բ. ԽՄԲԱԿ |
||||||||||||||
| 1.- Ճափոն | 8 | 5 | 2 | 1 | 16 | 5 | 17 | |||||||
| 2.- Աւստրալիա | 7 | 2 | 4 | 1 | 11 | 7 | 10 | |||||||
| 3.- Օման | 7 | 2 | 3 | 2 | 7 | 10 | 9 | |||||||
| 4.- Յորդանան | 7 | 2 | 1 | 4 | 6 | 16 | 7 | |||||||
| 5.- Իրաք | 7 | 1 | 2 | 4 | 4 | 7 | 5 |

