Լիբանանի Հեծելարշաւի Ֆետերասիոնի Ժողով
Նախորդ շաբաթավերջին, Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնը իր գումարած ժողովին տուաւ շարք մը որոշումներ:
Ֆետերասիոնը շնորհաւորեց Աթլեթիքօ Պէյրութի խումբը եւ անոր մաս կազմող երիտասարդ հեծելանւորդ Հասան Հաժը` նկատի ունենալով, որ խումբը եւ ան հանդիսացան Լիբանանի ախոյեան:
Յայտարարուեցաւ Մերսին (Թուրքիա) մեկնող լիբանանեան պատուիրակութիւնը (հեծելարշաւի), որ իր մասնակցութիւնը պիտի բերէ Միջերկրականեան խաղերուն:
Պատուիրակութիւնը կը բաղկանայ հետեւեալներէն. Ռոպեր Փաթափութեան, Քայսար Սալլում, Եուսեֆ Նատեր եւ Ահմետ Մրատ:
Պատուիրակութիւնը Թուրքիա պիտի մեկնի 23 յունիսին:
Մաան Լուպնան ակումբը ազդարարութիւն ստացաւ իր մարզիկին ոչ մարզավայել կեցուածքին համար եւ վերջին անգամ ըլլալով զգուշացուեցաւ, որ եթէ նմանօրինակ դէպք կրկնուի, կրնայ կախակայուիլ մէկ տարիով:
Անոր նկատմամբ սահմանուեցաւ 250 հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը, իսկ Ահմետ Մրատէն խլուեցաւ երեք կէտ:
Ֆետերասիոնը հրապարակեց մարզիկներուն դասաւորումը եւ անոնց ապահոված կէտը` ֆետերասիոնի բաժակի մրցաշարքէն եւ Լիբանանի ախոյեանութեան (ճամբու մրցումներու) աւարտէն ետք:
Դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ԿԷՏ | ||||||||||||||
| 1.- Ահմետ Մրատ (Մաան Լուպնան) | 24 | |||||||||||||
| 2.- Հասան Հաժ (Աթլեթիքօ Պէյրութ) | 21 | |||||||||||||
| 2.- Սալահ Ռապպահ (ՀՄԸՄ Պէյրութ) | 21 | |||||||||||||
| 4.- Զահեր Հաժ (Աթլեթիքօ Պէյրութ) | 20 | |||||||||||||
| 5.- Նեպիլ Թապպալ (Աթլեթիքօ Պէյրութ) | 17 | |||||||||||||
| 6.- Պրունօ Տապաղեան (ՀՄԸՄ Պէյրութ) | 13 | |||||||||||||
| 7.- Քամալ Շաապան (Մաան Լուպնան) | 10 | |||||||||||||
| 7.- Պասսամ Տընաուի (Մաան Լուպնան) | 10 | |||||||||||||
| 7.- Ռեմոն Հոպէյքա (Աթլեթիքօ Պէյրութ) | 10 | |||||||||||||
| 10.- Հայկ Մելիքեան (ՀՄԸՄ Պէյրութ) | 6 |

