1-3 Յուլիսին` Փաթրիք Ասսաֆի Անուան Փինկ Փոնկի Մրցաշարք
Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին հովանաւորութեամբ, 1-3 յուլիսին տեղի պիտի ունենայ Փաթրիք Ասսաֆի յիշատակին նուիրուած փինկ փոնկի 9-րդ մրցաշարքը` Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ):
Տեղի պիտի ունենան հետեւեալ դասակարգերու մրցումները. 2001 եւ վեր, 1998-2000, 1995-1997, 1992-1994, 1974-1991 եւ 1973 եւ վեր:
Բոլոր անոնք, որոնք կ՛ուզեն այս մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերել, պէտք է հեռաձայնեն հետեւեալ թիւերէն մէկուն, 05-924142, 05-921323 (Ժամհուր), 03-868373 (Սամիր Շաղուրի), Ժոզեֆ Շալհուպ (03-240412) եւ Ֆետի Քիուան (03-601656):
Արձանագրութեան վերջին պայմանաժամն է ուրբաթ, 28 յունիս, յետմիջօրէի ժամը 16:00-ը:
CATEGORIES Մարզական

