ԹԵՆԻՍ. ՖՐԱՆՍԱՅԻ ԿՐԱՆ ՇԼԵՄԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐՔ. ՔԼԻՍԹԸՐԶ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ. ՄԻՒՐԷՅ ԱՊԱՀՈՎԵՑ Գ. ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԻՐ ՏՈՄՍԸ

Փարիզի մէջ տեղի ունեցող Ֆրանսայի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան Բ. հանգրուանի մրցումները:

Աղջկանց մրցումներուն մեծագոյն անակնկալը արձանագրուեցաւ, երբ 2-րդ դասուած պելճիքացի Քիմ Քլիսթըրզ դուրս մնաց մրցաշարքէն, երբ 3-6, 7-5 եւ 6-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց աշխարհի ընդհանուր դասաւորման մէջ 114-րդ դիրքը գրաւող հոլանտացի Արանցա Ռիւսէն:

Անգլիացի Էնտի Միւրէյ (4-րդ) ապահովեց Գ. հանգրուանին իր տոմսը` 7-6, 6-4 եւ 7-5 արդիւնքով յաղթելէ ետք Սիմոնէ Պոլեթթիի (Իտալիա):

Գ. հանգրուանի իրենց տոմսը ապահովեցին նաեւ Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 3-րդ), Նովաք Տիոքովիչ (Սերպիա, 2-րդ), Ռոպին Սոտերլինկ (Շուէտ, 5-րդ), Վերա Զվոնարեւա (Ռուսիա, 3-րդ), Քարոլին Վոզնիաքի (Դանիա, առաջին) եւ ուրիշներ:

Ստորեւ կու տանք Բ. հանգրուանին արձանագրուած կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.

ՏՂԱՔ

Կիլերմօ Կարսիա – Լոփես (Սպանիա, 30-րդ) – Մարսել Իլհան (Թուրքիա) 6-4, 1-6, 6-2, 4-6 եւ 13-11
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 3-րդ) – Մաքսիմ Թեքսէյրա (Ֆրանսա) 6-3, 6-0 եւ 6-2
Նովաք Տիոքովիչ (Սերպիա, 2-րդ) – Վիքթոր Հանեսքու (Ռումանիա) 6-4, 6-1 եւ 2-3 (Հանեսքու մրցումը կիսատ ձգեց)
Միհայիլ Եուժնի (Ռուսիա, 12-րդ) – Միհայիլ Քուքուշքին (Ղազախստան) 6-3, 7-5 եւ 6-4
Ռիշար Կասքէ (Ֆրանսա, 13-րդ) – Մարսել Կրանոլերս (Սպանիա) 4-6, 6-3, 6-2 եւ 6-4
Խուան Մարթին Տել Փոթրօ (Արժանթին, 25-րդ) – Պլաց Քավքիչ (Սլովենիա) 6-3, 6-2 եւ 6-4
Տաւիտ Ֆերեր (Սպանիա, 7-րդ) – Ժիւլիեն Պենըթօ (Ֆրանսա) 6-3, 6-4 եւ 6-2
Կայել Մոնֆիս (Ֆրանսա, 9-րդ) – Կիլոմ Ռիւֆեն (Ֆրանսա) 6-3, 1-6, 6-1 եւ 6-3
Էնտի Միւրէյ (Անգլիա, 4-րդ) – Սիմոնէ Պոլելլի (Իտալիա) 7-6, 6-4 եւ 7-5
Ռոպին Սոտերլինկ (Շուէտ, 5-րդ) – Ալպեր Ռամոս (Սպանիա) 6-3, 6-4 եւ 6-4
Մարտի Ֆիշ (Մ. Նահանգներ, 10-րդ) – Ռոպին Հաաս (Հոլանտա) 7-6, 6-2 եւ 6-1

ԱՂՋԻԿՆԵՐ

Վերա Զվոնարեւա (Ռուսիա, 3-րդ) – Սապին Լիսիքի (Գերմանիա) – 4-6, 7-5 եւ 7-5
Քարոլին Վոզնիաքի (Դանիա, առաջին) – Ալեքսանտրա Վոզնիաք (Քանատա) 6-3 եւ 7-6
Մարոն Պարթոլի (Ֆրանսա, 11-րդ) – Օլկա Կովորթսովա (Պիելոռուսիա) 6-4, 6-7 եւ 6-2
Ելենա Եանքովիչ (Սերպիա, 10-րդ) – Վերա Տուշեվինա (Ռուսիա) 6-3 եւ 6-2
Անասթասիա Փաւլիուշենքօ (Ռուսիա, 14-րդ) – Մոնա Պարթել (Գերմանիա) 6-0 եւ 7-5
Սվեթլանա Քուզնեցովա (Ռուսիա, 13-րդ) – Իրինա Պեկու (Ռումանիա) 6-1 եւ 6-1
Տանիելա Հանթուշովա (Սլովաքիա, 28-րդ) – Սարա Էրրանի (Իտալիա) 6-1 եւ 6-2
Արանցա Ռիւս (Հոլանտա) – Քիմ Քլիսթըրզ (Պելճիքա, 2-րդ) 3-6, 7-5 եւ 6-1
Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 12-րդ) – Սանիա Միռնա (Հնդկաստան) 6-2 եւ 6-4

 

Share this Article
CATEGORIES