Թենիս. Ուիմպըլտընի Բաց Մրցաշարք. 3-րդ Դասուած Ֆետերեր Եւ Շարափովա Եւս Դուրս Մնացին
Այնպէս կը թուի, որ այս տարի Ուիմպըլտընի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը հարուստ է անակնկալներով` նկատի ունենալով, որ Բ. հանգրուանին դուրս մնացողներուն կարգին եղան 3-րդ դասուած մարզիկներ զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր եւ ռուս Մարիա Շարափովա:
Տիտղոսակիր Ֆետերեր 6-7, 7-6, 7-5 եւ 7-6 արդիւնքով պարտուեցաւ ուքրանացի Սերկիյ Սթախովսքիէն, իսկ Շարափովա` փորթուգալցի Միշել Լարշեր տը Պրիթոյէն (6-3 եւ 6-4):
Դուրս մնացողներուն կարգին եղան նաեւ ֆրանսացի Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա եւ Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 2-րդ):
Ստորեւ` Բ. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ՏՂԱՔ
Խուան Մոնաքօ (Արժանթին, 22-րդ) – Ռաճիեւ Ռեմ (Միացեալ Նահանգներ) 5-7, 6-2, 6-4 եւ 6-2:
Էնտի Միւրէյ (Անգլիա, 2-րդ) – Լիւ Եէն Հսիւն (Թայուան) 6-3, 6-3 եւ 7-5:
Թոմի Ռոպրետօ (Սպանիա, 32-րդ) – Նիքոլա Մահիւ (Ֆրանսա) 7-6, 6-1 եւ 7-5:
Միհայիլ Եուժնի (Ռուսիա, 20-րդ) – Վասեք Փոսփիսիլ (Քանատա) 6-2, 6-7, 7-6, 3-6 եւ 6-4:
Նիքոլա Ալմակրօ (Սպանիա, 15-րդ) – Կուիլոմ Ռիւֆեն (Ֆրանսա) 7-5, 6-7, 6-3 եւ 6-4:
Քենի տը Շեփըր (Ֆրանսա) – Մարին Սիլիչ (Խրուաթիա, 10-րդ), Սիլիչ քաշուեցաւ մրցումէն:
ԱՂՋԻԿՆԵՐ
Վեսնա Տոլոնք (Սերպիա) – Ելենա Եանքովիչ (Սերպիա, 16-րդ) 7-5 եւ 6-2:
Փեթրա Սեթքովսքա (Չեխիա) – Քարոլին Վոզնիաքի (Դանիա, 9-րդ) 6-2 եւ 6-2:
Էօժենի Պուշար (Քանատա) – Աննա Իվանովիչ (Սերպիա, 12-րդ) 6-3 եւ 6-3:
Ֆլաւիա Փեննեթթա (Իտալիա) – Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 2-րդ), Ազարենքա քաշուեցաւ մրցաշարքէն:



