ԻՄ ԼՈՅՍ ՄԱՅՐԻԿ
Իմ լոյս մայրիկ, անուշ մայրիկ սիրելի,
Կաճառ եղար զաւակներիդ կրթութեան.
Անարատ քո կաթով սնիր, մեծացրիր,
Մայրական սուրբ սէր տուեցիր անսահման:
Ո՞ւր ես մայրի՜կ, քո կարօտն է տանջում ինձ,
Քեզ եմ կանչում լալահառաչ իմ ձայնով.
Քո՛ պատկերն եմ ես որոնում ամէնոտ,
Էլ մի՛ տանջիր մա՜յր իմ բարի, դէ արի՛:
Խրատներիդ ականջալուր եղայ մի՛շտ,
Կեանքդ եղաւ վառ օրինակ իմ կեանքին.
Անցած ճամբա՜դ, այսօր պիտի ես անցնեմ,
Որ միշտ հասնեմ ճշմարտութեան բարձունքին:
Ողջ աշխարհի մայրերն այսօր թէ ինձ տան,
Չեն նմանի լուսոյ տաճար մայրիկիս.
Նա՛ միակն է տիեզերքում այս անծա՜յր,
Նրա բո՜յրը չունի երբեք ոչ մի մայր:
Նուիրում եմ երջանկայիշատակ
Մայրիկիս Արմանուշ Մինասեանի
Լոյս հոգիին:
ՄԱՐՕ ՍԱՐԳՍԵԱՆ
CATEGORIES Անդրադարձ