ԹԵՆԻՍ. ՖՐԱՆՍԱՅԻ ԿՐԱՆ ՇԼԵՄԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐՔ. ՖԵՐԵՐ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ
Երէկ, Ֆրանսայի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի Դ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, սպանացի Տաւիտ Ֆերեր (7-րդ) դուրս մնաց մրցաշարքէն, երբ 6-4, 2-6, 7-5, 1-6 եւ 8-6 արդիւնքով պարտութիւն մը կրեց 9-րդ դասուած ֆրանսացի Կայել Մոնֆիսէն:
Մոնֆիսի նման քառորդ աւարտականի իր տոմսը ապահովեց նաեւ թիւ 1 դասուած սպանացի Ռաֆայէլ Նատալ, որ 7-5, 6-3 եւ 6-3 արդիւնքով յաղթեց Իվան Լիուպիքիչի (Խրուաթիա):
Ինչ կը վերաբերի աղջկանց մրցումներուն, 6-րդ դասուած Լի Նա հանդիսացաւ առաջին չինացի մարզիկը, որ ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը` յաղթելէ ետք չեխ Փեթրա Քվիթովայի (9-րդ)` 2-6, 6-1 եւ 6-3 արդիւնքով:
CATEGORIES Մարզական