ԵՒՐՕ – 2013. ԵՐԵՔՇԱԲԹԻ, 7 ՅՈՒՆԻՍԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆ – ՄՈՆԹԵՆԵԿՐՕ

Ռաֆայէլ Նազարեան

Երէկ, Հայաստանի երիտասարդներու հաւաքականի (21 տարեկանէն վար) մարզիչ Ռաֆայէլ Նազարեան հրապարակեց իր կազմը, որ պիտի պատրաստուի յառաջիկայ երեքշաբթի, 7 յունիսին Մոնթենեկրոյի դէմ տեղի ունենալիք Եւրօ-2013-ի զտումի մրցումին: Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Հանրապետական մարզադաշտին վրայ, պիտի սկսի ժամը 18:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով):

Նշենք, որ 1-6 յունիսին հայրենի կազմը ուսումնամարզական հաւաք պիտի կատարէ Ֆութպոլի ակադեմիային մէջ:

Ստորեւ կու տանք նկատի առնուած մարզիկներուն անունները.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Պետրոսեան եւ Կարէն Իսրայէլեան (Փիւնիկ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Յովհաննէս Համբարձումեան (Բանանց), Ալեն Համբարձումեան (Գանձասար), Գրիշա Խաչատրեան (Բանանց), Տարօն Ոսկանեան, Վարազդատ Հարոյեան (Փիւնիկ), Անդրանիկ Ոսկանեան (Միքա), Գագիկ Տաղպաշեան եւ Արգիշտի Պետրոսեան (Բանանց):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Գագիկ Պօղոսեան (Փիւնիկ), Մասիս Ոսկանեան (Ռոզելաար, Պելճիքա), Սարգիս Կարապետեան (Բանանց), Արտակ Ետիկարեան, Կամօ Յովհաննիսեան (Փիւնիկ), Վալթեր Պօղոսեան (Բանանց), Արտակ Ալեքսանեան, Էտկար Մալաքեան (Փիւնիկ) եւ Բենիկ Յովհաննիսեան (Բանանց):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Գէորգ Պատալեան (Փանիք Մոսթ, Չեխիա), Յովհաննէս Յովհաննիսեան (Փիւնիկ) եւ Գէորգ Կարապետեան (Արարատ):

 

Share this Article
CATEGORIES