ԵՒՐՕ 2012. ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍԵԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԸ
Ինչպէս ծանօթ է, յառաջիկայ 4 յունիսին Եւրօ-2012-ի զտումի մրցաշարքին ծիրին մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը հիւրը պիտի ըլլայ Ռուսիոյ: Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Ս. Փեթերսպուրկի մէջ գտնուող Փեթրովսքի մարզադաշտին վրայ, պիտի սկսի ժամը 18:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով):
Այսօր եւ յառաջիկայ երկու օրերուն Հայաստանի հաւաքականը ուսումնամարզական հաւաք պիտի կատարէ Ֆութպոլի ակադեմիային մէջ: Ուրբաթ օր կազմը պիտի մեկնի Մոսկուա:
Ռուսիոյ դէմ տեղի ունենալիք մրցումին համար Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան նկատի առած է հետեւեալ մարզիկները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ռոման Պերեզովսքի (Խիմքի, Ռուսիա) եւ Ստեփան Ղազարեան (Բանանց):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Սարգիս Յովսէփեան (Փիւնիկ), Հրայր Մկոյեան (Միքա), Ռոպերթ Արզումանեան (Եաքելոնիա, Լեհաստան), Արթուր Եուզպաշեան (Փիւնիկ), Լեւոն Հայրապետեան (Լեկիա, Լեհաստան), Աղուան Մկրտչեան (Միքա), Վալերի Ալեքսանեան (Ուլիս) եւ Արտակ Ետիկարեան (Փիւնիկ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Կարլեն Մկրտչեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Արթուր Ետիկարեան (Սանաթ Նաֆթ, Իրան), Գէորգ Ղազարեան (Փիւնիկ), Հենրիխ Մխիթարեան (Շախտիոր Տոնեցք, Ուքրանիա), Արտակ Տաշեան (Բանանց), Մարքոս Փիցելլի (Փիւնիկ) եւ Արտակ Գրիգորեան (Ուլիս):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Զաւէն Պատոյեան (Իմփուլս), Էտկար Մանուչարեան (Փիւնիկ) եւ Եուրա Մովսիսեան (Քրասնոտար, Ռուսիա):