Սղերդում Հայկական Եկեղեցու Տարածքը Վաճառեցին Կիւլենականներին
«ԹՈՒՐՔԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐԹԱԼ»
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնուող Սղերդ շրջանի Էրուհ քաղաքի Դըհ թաղամասում հայկական եկեղեցու տարածքը վաճառուել է կիւլենական համայնքին:
Այս մասին տեղեկացնում է Թուրքիայում գործող «Այքըրը տողրուլար» լրատուական կայքի հայազգի լրագրող Ճեւաթ Սինեթը:
Էրուհի Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցու տարածքը տեղի քաղաքապետարանը վերջնականապէս վաճառել է Կիւլենի շարժմանը մօտ կանգնած ընկերութեանը:
Գործարքին մասնակցել են Սղերդի նահանգապետն ու Էրուհի քաղաքապետը: Ըստ նոյն աղբիւրի, տարածքը վաճառուել է նախատեսուածից ցածր արժէքով: Վաճառուած հողակտորը ներկայացուել է որպէս կանաչ գօտի, այլ` ոչ պատմամշակութային տարածք: Նախատեսւում է տարածքում հիւրատուն կառուցել:
Նշենք, որ վաճառքի մասին տեղեկութիւններն աւելի վաղ էին տարածուել, սակայն գործարքը վերջնականապէս կնքուել է օրերս:
Այժմ Սուրբ Յովհաննէս եկեղեցուց միայն պատերի որոշ հատուածներ են մնացել: Այնուամենայնիւ, հայկական եկեղեցի ամէն տարի ապրիլ ամսին ուխտաւորներ են այցելում, եւ այն շարունակում է որպէս սրբավայր մնալ:





