Ֆութսալ. Այսօր Կը Սկսի 2013-2014 Տարեշրջանը
Մասնակցութեամբ 12 ակումբներու, այսօր` հինգշաբթի, 18 յուլիսին, կը սկսի Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 2013-2014 տարեշրջանը:
Այսօր բացման մրցումը իրարու դէմ պիտի հանէ «Էյ. Եու. Սի. Ի.»-ն եւ Սեն Ժոզեֆը:
Նշենք, որ նախորդ տարեշրջանին աւարտէն ետք Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը որոշեց Ա. դասակարգի ակումբներուն թիւը բարձրացնել:
Այդ 12-էն քաշուեցաւ նախորդ տարեշրջանին փոխախոյեան հանդիսացած Պրուս Քաֆէ:
Նշենք, որ Նըժմեթ Խալիժ Ա. դասակարգի ախոյեանութեան կը մասնակցի իբրեւ Բ. դասակարգի ախոյեան, մինչ անոր հետ Ա. դասակարգի խումբերուն թիւը 12-ի ամբողջացնելու համար միացան Բ. դասակարգի երկու խումբեր` Ռապիհ եւ Ղըպէյրի:
Նշենք, որ նախորդ տարեշրջանի ախոյեան Սատաքա նախորդ շաբաթավերջին տիրացաւ գերբաժակի ֆութպոլի մրցաշարքի տիտղոսին:
Ստորեւ` Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18 ՅՈՒԼԻՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ | |||
| «Էյ. Եու. Սի. Ի.» – Սեն Ժոզեֆ | 22:00 | Էմիլ Լահուտ | |||
|
ՈՒՐԲԱԹ, 19 ՅՈՒԼԻՍ |
|||||
| Ֆայհա Թրիփոլի – Շուէյֆաթ | 22:00 | Էմիլ Լահուտ | |||
|
ՇԱԲԱԹ, 20 ՅՈՒԼԻՍ |
|||||
| Ղըպէյրի – Պէյրութի դրամատուն | 22:00 | Էմիլ Լահուտ | |||
|
ԿԻՐԱԿԻ, 21 ՅՈՒԼԻՍ |
|||||
| Հարեթ Հըրէյք – Լիբանանեան բանակ | 22:00 | Էմիլ Լահուտ | |||
| Սատաքա – Ռապիհ | 22:00 | Սատաքա | |||
|
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 22 ՅՈՒԼԻՍ |
|||||
| Հալուսիէ – «Էյ. Եու. Էս. Թի.» | 22:00 | Սատաքա |

