Եունիվերսիատ 2013-Քազան. Հայաստան 10 Մետալի Տիրանալով Գրաւեց 32-րդ Դիրքը
Քազանի մէջ (Ռուսիա) իրենց աւարտին հասան ամառնային ուսանողական 27-րդ խաղերը (Եունիվերսիատ), որոնց իրենց մասնակցութիւնը բերաւ նաեւ Հայաստան` տարբեր տեսակի մարզաձեւերու մասնակցելով:
Խմբային ընդհանուր դասաւորման մէջ Հայաստան 10 մետալի տիրանալով գրաւեց 32-րդ դիրքը:
Այդ խաղերուն Սամպոյի 52 քկ դասակարգի մրցումներուն Հայաստանէն Տիգրան Կիրակոսեան հանդիսացաւ ախոյեան:
Արծաթէ մետալակիր դարձան յունահռոմէական ոճի ըմբիշներ Մաքսիմ Մանուկեան (84 քկ) եւ Արթուր Ալեքսանեան (96 քկ), ազատ ոճի ըմբիշ Դաւիթ Սաֆարեան (66 քկ), կռփամարտիկ Արթուր Քիրաճեան (64 քկ) եւ ճատրակ խաղացող Զաւէն Անդրէասեան:
Վերջապէս, Հայաստանի չորս ներկայացուցիչներ` յունահռոմէական ըմբիշ Արսէն Ջուլֆալակեան (74 քկ), կռփամարտիկ Հենրիկ Մոքոյեան (56 քկ), սամպիստներ Յակոբ Առաքելեան (100 քկ եւ վեր) եւ Մհեր Կարապետեան (82 քկ) տիրացան պրոնզ մետալի:
Ռուսիա հանդիսացաւ առաջին` տիրանալով 292 մետալի (155 ոսկի, 75 արծաթ եւ 62 պրոնզ):
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | ||||
| 1.- Ռուսիա | 155 | 75 | 62 | 292 | |||
| 2.- Չինաստան | 26 | 29 | 22 | 77 | |||
| 3.- Ճափոն | 24 | 28 | 32 | 84 | |||
| 7.- Միացեալ Նահանգներ | 11 | 14 | 15 | 40 |

