ՀՄԸՄ-ի Ներկայացուցիչը Ընտրուեցաւ Ֆութպոլի Նոր Ֆետերասիոնի Անդամ

31 յուլիսին «Քորալ Պիչ-»ի մէջ տեղի ունեցաւ Ֆութպոլի ֆետերասիոնի ընտրութիւն, որուն, ըստ ՖԻՖԱ-ի նոր օրէնքին, մասնակցեցան 50 ակումբներ: Առաջադրուած էին 13 թեկնածուներ, որոնցմէ ընտրուեցան տասը, որոնց կարգին` ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Համբիկ Միսաքեան, որ արդէն երրորդ շրջանի համար անդամ կը դառնայ ֆետերասիոնին:

Ժողովին ընթացքին նաեւ ներկայացուեցան նախորդ ֆետերասիոնին տարած աշխատանքները, որոնք գոհացուցիչ նկատուեցան:

Ապա տեղի ունեցաւ ընտրութիւն. անդամներ ընտրուեցան Մուսա Մաքի եւ Մազեն Քպայսի (47 ձայն), Ռեմոն Սմաան եւ Համբարձում Միսաքեան (45 ձայն), Իսամ Սայէղ եւ Ուաէլ Շեհայէպ (43 ձայն), Մահմուտ Ռապաա եւ Սմաան Տուէյհի (42 ձայն), Ահման Քամարէտին եւ Ժորժ Շահին (38 ձայն): Պարտուողներն են Ահմետ Ֆարտուս (10 ձայն), Ժորժ Հաննա (9 ձայն) եւ Ճօ Քոպլի (4 ձայն):

Աւարտին պարգեւատրուեցան եւ յատուկ շքանշաններ ստացան այն հինգ նուիրատուները, որոնք մնայուն կերպով նեցուկ կը կանգնին լիբանանեան ֆութպոլին եւ անոր զարգացման, յատկապէս` ազգային հաւաքականին:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )