Հայաստանի Հաւաքականի Կազմը` Ալպանիոյ Դէմ
Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան հրապարակեց ազգային հաւաքականի ընդլայնուած կազմը, որ պիտի պատրաստուի Ալպանիոյ ազգային հաւաքականին դէմ կատարուելիք բարեկամական մրցումին, որ տեղի պիտի ունենայ 14 օգոստոսին, Ալպանիոյ մայրաքաղաք Թիրանայի մէջ:
Խաղին մասնակցելու համար խումբ հրաւիրուած են հետեւեալ խաղացողները.
Բերդապահներ
Ռոման Պերեզովսկի («Տինամօ», Ռուսիա), Գէորգ Գասպարով («Զոպ Ահան», Իրան), Արթուր Յարութիւնեան («Շիրակ», Հայաստան) եւ
Գոռ Մանուկեան («Փիւնիկ», Հայաստան):
Յետսապահներ
Ռոպերթ Արզումանեան («Ակտոբ», Ղազախստան), Վալերի Ալեքսանեան («Ռահ Ահան», Իրան), Հրայր Մկոյեան («Գանձասար», Հայաստան), Արտեոմ Խաչատուրով («Թիրասպոլ», Մոլտաւիա), Վարազդատ Հարոյեան («Փիւնիկ», Հայաստան), Տարօն Ոսկանեան («Փիւնիկ», Հայաստան), Կամօ Յովհաննիսեան («Փիւնիկ», Հայաստան), Լեւոն Հայրապետեան («Վիձեւ», Լեհաստան) եւ Արթուր Աւագեան («Գանձասար», Հայաստան):
Միջնապահներ
Կարլեն Մկրտչեան («Մեթալուրկ», Ուքրանիա), Արթուր Եդիգարեան («Կայրաթ», Ղազախստան), Հենրիխ Մխիթարեան («Պորուսիա Տորթմունտ», Գերմանիա), Դաւիթ Մանոյեան («Փիւնիկ», Հայաստան), Գէորգ Ղազարեան («Շախտիոր Քարակենտա», Ղազախստան), Մարքոս Փիցելլի («Քրասնոտար», Ռուսիա), Արազ Օզպիլիս («Սպարտակ Մոսկուա», Ռուսիա), Էտկար Մանուչարեան («Ուրալ», Ռուսիա), Նորայր Ասլանեան («Վիլլեմ II», Հոլանտա), Կարեն Մուրատեան («Շիրակ», Հայաստան, եւ Վարդգէս Սաթումեան («Միքա», Հայաստան):
Յառաջապահներ
Եուրա Մովսիսեան («Սպարտակ Մոսկուա», Ռուսիա), Արթուր Սարգիսով («Ուրալ», Ռուսիա), Միխայիլ Մարքոսով («Սիպիր», Ռուսիա), Սարգիս Ադամեան («Հանզա Ռոսթոք», Գերմանիա) եւ Աղուան Պապիկեան («Փիւնիկ», Հայաստան):
Ասոր կողքին, Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի պաշտօնական կայքէջին վրայ կը նշուի, թէ այս խաղացողներէն մի քանին պիտի մասնակցին նաեւ 11 օգոստոսին կայանալիք Եւրոպայի 21 տարեկանէն վար ախոյեանութեան զտումի մրցումին` Ղազախստանի դէմ, որմէ ետք է, որ պիտի միանան ազգային խումբին Ալպանիոյ մէջ:
Ներկայիս ընտրուած են 29 խաղացողներ, սակայն խաղէն առաջ պիտի ընտրուին վերջին 23 անունները, որոնք պիտի ճակատին Ալպանիոյ դէմ: