Առանց Հայ Մարզիկներու. Լիբանանեան Պատուիրակութիւնը` Մեկնեցաւ Նանճինկ

PROFOTO

Լիբանանի ողիմպիական կոմիտէն Հազմիէի իր կեդրոնատեղիին մէջ յատուկ մամլոյ ասուլիս մը տալով հրապարակեց ցանկը այն պատուիրակութեան, որ մեկնեցաւ Նանճինկ (Չինաստան)` իր մասնակցութիւնը բերելու 16-24 օգոստոսին տեղի ունենալիք ասիական երիտասարդական 2-րդ ախոյեանութեան:

Լիբանանեան պատուիրակութիւնը կ՛ընդգրկէ 23 անձեր:

Սակայն այդ 14 մարզիկներուն (երկսեռ) եւ 7 մարզիչներուն մէջ չկան հայեր:

Եօթը տեսակի մարզաձեւերու մասնակցող լիբանանցի մարզիկներն ու մարզիչները հետեւեալներն են.

ԱԹԼԵԹԻԶՄ.- Էլի Սաատէ (պատասխանատու-մարզիչ), Սարա Ճօ Քըրթպաուի եւ Ահմետ Շըուար:

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏ.- Պահիժ Շարանեք (մարզիչ), Անթուան Շուէյրի եւ Ռամի Ղարրա:

ՓԻՆԿ ՓՈՆԿ.- Եուսեֆ Շալհուպ (մարզիչ), Փաթրիսիա Հոմսի եւ Մոհամետ Համիէ:

ԿՈԼՖ.- Մազեն Համտան (պատասխանատու), Ժան-Միշել Աքքարի եւ Մանսուր Շաքըրճի:

ԺԻՒՏՕ.- Շարլ Տանիել (մարզիչ), Նայիմ Թէյրուզ եւ Անթոնի Հաժժար:

ԼՈՂԱՐՇԱՒ.- Ֆրանսուա Ղաթթաս (մարզիչ), Շարլի Սալամէ եւ Ճենիֆըր Ռըզքալլա:

ԹԵՔՈՒԱՆՏՕ.- Քոզեթ Պասպուս (մարզիչ), Ռընէ Ապու Հալքա եւ Թալին Պըրպարի:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )