Թենիս. «Եու. Էս. Օփըն». Նատալ Եւ Ուիլիըմզ Քոյրերը Անցան Յաջորդ Հանգրուան

Ռաֆայէլ Նատալ (ձախին)

Երէկ սկսաւ թենիսի «Եու. Էս. Օփըն»-ի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը, երբ տեղի ունեցան Ա. հանգրուանի մրցումները: Սակայն անոնցմէ ոմանք կազմակերպիչներուն կողմէ յետաձգուեցան` տեղացող անձրեւին պատճառով:

2-րդ դասուած սպանացի Ռաֆայէլ Նատալ, որ նախորդ տարի վիրաւոր ըլլալուն պատճառով բացակայած էր այս մրցաշարքէն, յաղթանակով սկսաւ, երբ 6-4, 6-2 եւ 6-2 արդիւնքով պարտութեան մատնեց ամերիկացի Ռայըն Հերիսընը:

Նատալի նման յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը ապահովեցին նաեւ Ուիլիըմզ քոյրերը: Թիւ 1 դասուած Սերենա Ուիլիըմզ 6-0 եւ 6-1 արդիւնքով յաղթեց իտալացի Ֆրանչեսքա Սքիաւոնէի, իսկ Վինըս Ուիլիըմզ Քիրշթըն Ֆլիփքենսի (Պելճիքա, 12-րդ)` 6-1 եւ 6-2 արդիւնքով:

Սակայն մրցաշարքէն դուրս մնաց 5-րդ դասուած Լի Նա (Չինաստան):

Ստորեւ կու տանք Ա. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.

ՏՂԱՔՏաւիտ Ֆերեր (Սպանիա, 4-րդ) – Նիք Քիրկիոս (Աւստրալիա) 6-3, 6-7, 6-3 եւ 6-2:

Իվան Տոտիկ (Խրուաթիա) – Ֆեռնանտօ Վերտասքօ (Սպանիա, 27-րդ) 6-3, 7-5, 1-6, 4-6 եւ 6-3:
Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, 2-րդ) – Ռայըն Հերիսըն (Միացեալ Նահանգներ) 6-4, 6-2 եւ 6-2:
Նիքոլայ Տաւիտենքօ (Ռուսիա) – Ռայըն Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ) 6-3, 4-6, 1-6, 7-5 եւ 6-0:
Ռիշար Կասքէ (Ֆրանսա, 8-րդ) – Մայքըլ Ռասըլ (Միացեալ Նահանգներ) 6-3, 6-4 եւ 6-2:
Ֆելիսիանօ Լոփես (Սպանիա, 23-րդ) – Ֆլորան Սերրա (Ֆրանսա) 6-7, 6-2, 6-3 եւ 6-3:
Տենիըլ Իվընզ (Անգլիա) – Քէյ Նիշիքորի (Ճափոն, 11-րդ) 6-4, 6-4 եւ 6-2:

ԱՂՋԻԿՆԵՐ

Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, առաջին) – Ֆրանչեսքա Սքիաւոնէ (Իտալիա) 6-0 եւ 6-1:
Վինըս Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ) – Քիրշթըն Ֆլիփքենս (Պելճիքա, 12-րդ) 6-1 եւ 6-2:
Լի Նա (Չինաստան, 5-րդ) – Օլկա Կովորցովա (Պիելոռուսիա) 6-2 եւ 6-2:
Քարլա Սուարես Նաւարօ (Սպանիա, 18-րդ) – Լորըն Տէյվիս (Միացեալ Նահանգներ) 6-0 եւ 6-0:
Սապին Լիսիքի (Գերմանիա, 16-րդ) – Վերա Տուշեւինա (Ռուսիա) 6-2 եւ 7-6:
Անճելիք Քերպըր (Գերմանիա, 8-րդ) – Լիւսի Հրատեքա (Չեխիա) 6-1 եւ 6-1:
Ելենա Եանքովիչ (Սերպիա, 9-րդ) – Մետիսըն Քէյզ (Միացեալ Նահանգներ) 6-3 եւ 6-4:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )