Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Լիբանանեան Բանակը Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի մրցումները:

Լիբանանեան բանակը ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 9-5 արդիւնքով պարտութեան մատնելով Պէյրութի դրամատունը: Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, անիկա ունեցաւ 19 կէտ, իսկ Պէյրութի դրամատունը` 15 կէտ:

Սեն Ժոզեֆ, որ 3-2 արդիւնքով յաղթեց Ռապիհի, 12 կէտով կը գրաւէ 5-րդ դիրքը (6 մրցում):

Իսկ ախոյեան Սատաքա, որ երկու մրցում նուազ կատարած է եւ կը գտնուէր երկրէն դուրս` մասնակցելով Ասիոյ ախոյեան խումբերու բաժակի մրցաշարքին, 13 կէտով կը գրաւէ 4-րդ դիրքը (5 մրցում):

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ.  ԿԷՏ

1.- Լիբանանեան բանակ    7           19
2.- Պէյրութի դրամատուն   7           15
3.- Ղըպէյրի                    7           15
4.- Սատաքա                  5           13
5.- Սեն Ժոզեֆ                 6           12
6.- «Էյ. Եու. Էս. Թի.»         7           12
7.- Թրիփոլի Ֆիհաա       7           11
8.- Հարեթ Հըրէյք               7           9
9.- Շուէյֆաթ                   6           6
10.- «Էյ. Եու. Սի. Ի.»         7           4
11.- Ռապիհ                   7           1
12.- Հալուսիէ            7           0

 

 

Share this Article
CATEGORIES