Հայկական Ֆութպոլ. Բանանց – Փիւնիկ` 2-2
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումներուն, թէեւ Փիւնիկ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Բանանցի հետ, սակայն մնաց պարագլուխի դիրքին վրայ` իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցելով Միքան, որ 2-1 արդիւնքով յաղթեց Ալաշկերտի:
Էտկար Մալաքեան նշանակեց Բանանցի եւ մրցումին առաջին կոլը (12-րդ` փենալթիով), իսկ Նարեկ Ասլանեան` Փիւնիկի երկրորդ եւ մրցումին վերջին կոլը (82-րդ):
Շիրակ 3-0 արդիւնքով յաղթեց Ուլիսի, իսկ Արարատ` Գանձասարի (3-2):
Ստորեւ դասաւորումը` 4-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Փիւնիկ 2 2 0 9 6 8
2.- Միքա 2 2 0 5 3 8
3.- Շիրակ 2 1 1 8 5 7
4.- Արարատ 2 1 1 4 3 7
5.- Բանանց 1 2 1 5 5 5
6.- Գանձասար 1 1 2 8 9 4
7.- Ալաշկերտ 0 2 2 4 7 2
8.- Ուլիս 0 1 3 2 7 1