«ՔՈՓԱ ԱՄԵՐԻՔԱ». ՎԻՐԱՒՈՐՆԵՐ ՓԱԹՕ ԵՒ ԿԱՆՍՕ ՄԱՍ ԿԱԶՄԵՑԻՆ ՊՐԱԶԻԼԻ ԽՈՒՄԲԻՆ

Մանօ Մենեզես

Պրազիլի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Մանօ Մենեզես, որ երէկ հրապարակեց «Քոփա Ամերիքա»ի ֆութպոլի մրցաշարքին մաս կազմող իր 22 մարզիկներուն անունները, իր խումբին մէջ նկատի առաւ վիրաւորներ Ալեքսանտր Փաթոն եւ Փաուլի Հենրիքէ կանսոն:

Թէեւ անոնք երկուքն ալ բացակայեցան նախորդ շաբաթավերջին Հոլանտայի դէմ տեղի ունեցած ֆութպոլի բարեկամական մրցումին (0-0), սակայն խումբին բժիշկները վստահեցուցին Մենեզեսին, որ անոնք ի վիճակի են մասնակցելու մրցաշարքին, որ կը սկսի յառաջիկայ 1 յուլիսին` Արժանթինի մէջ:

Մենեզես, որուն խումբը իրեն մրցակից պիտի ունենայ (Բ. խմբակ) Փարակուէյը, Էքուատորը եւ Վենեզուելան, մինչեւ յառաջիկայ 27 յունիս ժամանակ ունի իր կազմը որոշ փոփոխութիւններու ենթարկելու, անշուշտ եթէ ատոր կարիքը զգացուի:

Նշենք, որ տիտղոսակիր Պրազիլ, որ 2007-ին, բարձրացուց բաժակը, իր ամէն կարելին պիտի ընէ տիտղոսը պահելու համար իր մօտ:

Ստորեւ` Պրազիլի կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Վիքթոր (Կրեմիօ) եւ Ժուլիօ Սեզար (Ինթեր Միլան):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Լուչիօ, Մայքոն (Ինթեր Միլան), Թիակօ Սիլվա (Ա. Սէ. Միլան), Տաւիտ Լուիզ (Չելսի), Լուիզաօ (Պենֆիքա), Անտրէ Սանթոս (Ֆեներպահչէ), Տանիել Ալվես եւ Ատրիանօ (Պարսելոնա):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Լուքաս (Սան Փաուլօ), Լուքաս Լէյվա (Լիվըրփուլ), Էլանօ (Սանթոս), Էլիաս (Աթլեթիքօ Մատրիտ), Ժատսոն (Շախտիոր Տոնեցք), Ռամիրես (Չելսի), Սանտրօ (Թոթենհամ) եւ Փաուլօ Հենրիքէ Կանսօ (Սանթոս):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ալեքսանտր Փաթօ, Ռոպինիօ (Ա. Սէ. Միլան), Նէյմար (Սանթոս) եւ Ֆրետ (Ֆլումինենսէ):

 

Share this Article
CATEGORIES