2014-ի Մոնտիալ. Տեշան Հրապարակեց Ֆրանսայի Կազմը

Տիտիէ Տեշան

Ֆրանսայի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Տիտիէ Տեշան նախորդ շաբաթավերջին հրապարակեց իր կազմը, 6 եւ 10 սեպտեմբերին յաջորդաբար Վրաստանի եւ Պիելոռուսիոյ դէմ տեղի ունենալիք 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքի մրցումներուն համար:

Ան ազգային խումբ հրաւիրեց յառաջապահ Անտրէ-Փիեռ Կինիաքը, որ վերջին անգամ Ֆրանսայի շապիկը կրեց 2010-ի Մոնտիալին: 27 տարեկան Կինիաք 16 անգամ դաշտ ներկայացած է Ֆրանսայի հետ:

Նշենք, որ Ֆրանսա կը գրաւէ իր խմբակին երկրորդ դիրքը` մէկ կէտով ետ մնալով Սպանիայէն: Զտումի մրցումներուն Ֆրանսայի վերջին մրցակիցը պիտի ըլլայ Ֆինլանտա:

Ստորեւ` Ֆրանսայի կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Միքայէլ Լանտրօ (Պասթիա), Հիւկօ Լիորիս (Թոթենհամ) եւ Սթիւ Մանտանտա (Մարսէյ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Էրիք Ապիտալ (Մոնաքօ), Կայել Կլիչի (Մանչեսթըր Սիթի), Մեթիու Տեպուչի (Նիւքասըլ), Փաթրիս Էվրա (Մանչեսթըր Եունայթըտ), Լորան Քոսիելնի (Արսենալ), Էլիաքուիմ Մանկալա (Փորթօ), Ատել Ռամի (Վալենսիա) եւ Պաքարի Սանկա (Արսենալ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Էթիեն Քափուէ (Թոթենհամ), Քլեման Կրենիէ (Լիոն), Ժոսիւհա Կուիլավոկուի (Սենթ Էթիեն), Ճէոֆրի Քոնտոկպիա (Սեւիլլա), Պլեզ Մաթուիտի (Փարիզ Սեն Ժերմեն), Փոլ Փոկպա (Եուվենթուս) եւ Մուսա Սիսոքօ (Նիւքասըլ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Քարիմ Պենզեմա (Ռէալ Մատրիտ), Անտրէ-Փիեռ Կինիաք (Մարսէյ), Օլիվիէ Կիրու (Արսենալ), Սամիր Նասրի (Մանչեսթըր Սիթի), Տիմիթրի Փայէ (Մարսէյ), Ֆրանք Ռիպերի (Պայէրն Միւնիխ) եւ Մեթիու Վալպուենա (Մարսէյ):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )