Թենիս. «Եու. Էս. Օփըն». Ֆետերեր Դուրս Մնաց Մրցաշարքէն

Ռոժէ Ֆետերեր

Ռաֆայէլ Նատալ

 

 

 

 

 

 

 

 

Թենիսի «Եու. Էս. Օփըն»-ի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ տեղի ունեցած ճակատումներուն, տղոց Դ. հանգրուանին գծով 19-րդ դասուած սպանացի Թոմի Ռոպրետօ յաջողեցաւ ստեղծել մեծագոյն անակնկալներէն մէկը, երբ մրցաշարքէն դուրս ձգեց 7-րդ դասուած զուիցերիացի Ռոժէ Ֆետերերը` արձանագրելով 7-6, 6-3 եւ 6-4 արդիւնքով յաղթանակ մը: Անոնք առաջին անգամ ըլլալով այս կրան շլեմին իրարու դէմ յանդիման կու գային: Այսպիսով, զուիցերիացի Մասթըրը առաջին անգամ ըլլալով կը ձախողէր քառորդ աւարտականի տոմս մը ապահովել «Ֆլաշինկ Մետոզ»-ին գծով:

Քառորդ աւարտականին Ռոպրետօ իր դէմ պիտի ունենայ իր ազգակիցը` 2-րդ դասուած Ռաֆայէլ Նատալը, որ յաղթեց գերմանացի Ֆիլիփ Քոլսշրայպըրի (22-րդ)` 6-7, 6-4, 6-3 եւ 6-1 արդիւնքով:

Ռոպերթա Վինչի

Քառորդ աւարտականի իր տոմսը ապահովեց նաեւ այլ սպանացի մը` 4-րդ դասուած Տաւիտ Ֆերեր, որ 7-6, 3-6, 7-5 եւ 7-6 արդիւնքով յաղթեց Եանքօ Թիփսարեւիչի (Սերպիա, 18-րդ):

Յաղթանակ արձանագրողներուն կարգին եղաւ նաեւ Ռիշար Կասքէ (Ֆրանսա, 8-րդ), որ 6-7, 7-6, 2-6, 7-6 եւ 7-5 արդիւնքով պարտութեան մատնեց Միլոշ Ռաոնիչը (Քանատա, 10-րդ):

Աղջկանց Դ. հանգրուանին ծիրին մէջ արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.

Տանիելա Հանթուշովա (Սլովաքիա) – Էլիսըն Ռիսք (Մ. Նահանգներ) 6-3, 5-7 եւ 6-2:

Ֆլաւիա Փեննեթթա (Իտալիա) – Սիմոնա Հալեփ (Ռումանիա) 6-2 եւ 7-6:

Ռոպերթա Վինչի (Իտալիա, 10-րդ) – Քամիլա Ճիորճի (Իտալիա) 6-4 եւ 6-2:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )