Փինկ Փոնկ. Լիբանանի Կրտսերներու Ախոյեանութիւն (15 Տարեկանէն Վար). Պերճ Գուքազեան Եւ Քլարա Շելալա Հանդիսացան Լիբանանի Ախոյեան

Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին հսկողութեամբ եւ հովանաւորութեամբ տեղի ունեցած Լիբանանի կրտսերներու ախոյեանութեան (15 տարեկանէն վար) մրցումներուն, Պերճ Գուքազեան (ՀՄԸՄ Պէյրութ) տիրացաւ տիտղոսին` աւարտականի մրցումին 3-0 արդիւնքով (11-9, 11-4 եւ 11-7) յաղթելէ ետք Ղալեպ Ֆահըսի (Պարաղեմ Նապաթիէ): Երրորդ դիրքը գրաւեցին Մոհամետ Մընթեշ (Պարաղեմ Նապաթիէ) եւ Էլի Հաժ (Մոն լա Սալ):

Ինչ կը վերաբերի աղջկանց մրցումներուն, Լիբանանի ախոյեան հանդիսացաւ Քլարա Շելալա (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա), որ աւարտականին յաղթեց Փաթիլ Գազանճեանի (ՀՄԸՄ Պէյրութի)` 3-0 արդիւնքով (11-9, 11-8 եւ 11-7):

3-րդ դիրքը գրաւեցին Քամլէ Ֆատլալլա (Մապարրա Արամուն) եւ Փամելա Ռուքոզ (Մոն Լա Սալ):

Աւարտին, Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնի նախագահ Սելիմ Հաժ Նիքոլա եւ առեւտրական Ֆարես Նասիֆ կատարեցին մրցանակաբաշխութիւնը:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )