Հայկական Ֆութպոլ. Գանձասար Բաւական Ծանր Պարտութեան Մատնեց Ալաշկերտը

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի մրցումներուն, Գանձասար բաւական ծանր պարտութեան մատնեց Ալաշկերտը` 9 – 2 արդիւնքով (կիսախաղ` 3 – 1): Նարեկ Բեկլարեան հեթրիք մը իրագործեց (14-րդ, 22-րդ եւ 67-րդ), մինչ մնացեալ վեց կոլերը նշանակուեցան վեց տարբեր մարզիկներու կողմէ:

Այլ հեթրիք մը իրագործեց Արտաւազդ Պոյաճեան (37-րդ, 39-րդ եւ 46-րդ), երբ անոր կազմը` Ուլիս, 3 – 3 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Փիւնիկի հետ:

Միքա 0 – 0 արդիւնքով բաժնուեցաւ իր հիւրէն` Բանանցէն, մինչ Շիրակ – Արարատ մրցումը աւարտեցաւ 1 – 1 արդիւնքով:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

…………………………...Կէտ

1.- Փիւնիկ                                 9     (12 – 9)
2.- Միքա                                   9    (5 – 3)
3.- Շիրակ                                 8     (9 – 6)
4.- Արարատ                               8     (5 – 4)
5.- Գանձասար                             7     (17 – 11)
6.- Բանանց                                6     (5 – 5)
7.- Ուլիս                                         2    (5 – 10)
8.- Ալաշկերտ                              2     (6 – 16)

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )