Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Պէյրութի Դրամատունը Յաղթեց Սատաքայի. Լիբանանեան Բանակը` Պարագլուխի Դիրքին Վրայ

Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 10-րդ հանգրուանի մրցումներուն, Պէյրութի դրամատունը բաւական տպաւորիչ յաղթանակ մը արձանագրեց, երբ 4 – 3 արդիւնքով պարտութեան մատնեց ախոյեան Սատաքան:

Սատաքա, որ այսպիսով կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը, նահանջեց 3-րդ դիրք` իր տեղը զիջելով Լիբանանեան բանակին, որ 4 – 1 արդիւնքով յաղթեց Ղըպէյրիին:

Այժմ Սատաքա, որ մրցում մը նուազ կատարած է, 22 կէտով կը գրաւէ 3-րդ դիրքը: Լիբանանեան բանակը եւ Պէյրութի դրամատունը, որոնք կատարած են 10-ական մրցում, յաջորդաբար կը գրաւեն առաջին եւ երկրորդ դիրքերը:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

————————————Մրց.  —   Կէտ

1.- Լիբանանեան բանակ                10          25
2.- Պէյրութի դրամատուն               10          24
3.- Սատաքա                                9         22
4.- Սեն Ժոզեֆ                               9         21
5.- Ղըպէյրի                                10         18
6.- Թրիփոլի Ֆայհա                   10         18
7.- «Էյ.Եու.Էս.Թի.»                          10        15
8.- Շուէյֆաթ                               10         12
9.- Հարեթ Հրէյք                            10           9
10.- «Էյ.Եու.Սի.Ի.»                        10           5
11.- Ռապիհ                               10           4
12.- Հալուսիէ                        10           0

Ստորեւ` 11-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը.

ԱՅՍՕՐ                              Ժամ  Դաշտ
Սատաքա – «Էյ.Եու.Սի.Ի.»      19:00       Սատաքա

ՎԱՂԸ
Սեն Ժոզեֆ – Ֆայհա Թրիփոլի 19:00    Սեն Ժոզեֆ
Ռապիհ – Պէյրութ Դրամատուն 19:00   Էմիլ Լահուտ
Շուէյֆաթ – Հարեթ Հրէյք           21:00  Էմիլ Լահուտ
Հալուսիէ – Ղըպէյրի              19:00  Նեպիհ Պըրրի

ՀԻՆԳՇԱԲԹԻ
«Էյ.Եու.Էս.Թի.» – Լիբանանեան բանակ 19:00  Էմիլ Լահուտ

 

Share this Article
CATEGORIES