Անտէր Թողնուած Մատուռները Ունեցան Նոր Տէրեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ախալցխա» կայքէջի խմբագրութիւնն ստացաւ հետեւեալ գրութիւնը, զոր ընթերցողին ներկայացուց առանց փոփոխութեան:

Արդէն մի քանի ամիս է, ինչ Վրաց ուղղափառ եկեղեցին որպէս իրեն ունեցուածքն է գրանցել երկու հնամեայ մատուռներ, որոնք տեղի հայերի կողմից մշտապէս ճանաչուել են որպէս Քրոջ եւ եղբօր վանքեր: Վանքերի ինքնութեան մասին հաւանաբար չեն պահպանուել պատմական տուեալներ, սակայն մատուռների հնամեայ տեսքից կարելի է դատել նրանց ինքնութեան մասին:

Մատուռներից մէկի վրայ կայ խոյի նշանը եւ մասամբ պահպանուել է մկրտարանը: Երկրորդ մատուռը համեմատաբար աւելի լաւ է պահպանուած: Այնտեղ կարելի է տեսնել բարձր խորան եւ մկրտարան:

Սրբավայրերի կողքին կարելի է տեսնել փոքրիկ մանկական գերեզման:

Մատուռների մօտակայքում կան հայկական արձանագրութիւններով քարեր, որոնք հաւանաբար ժամանակին պոկուել են եւ վայր են գլորուել բարձունքից:

Վրաց ուղափառ եկեղեցու հոգեւորականները ժողովրդի ուղեկցութեամբ այցելեցին տուեալ սրբավայրերը: Հաւանաբար մատուռները արդէն ունեն նոր անուններ եւ նոր պատմութիւն, քանզի իրական պատմութեան եւ վանքերի տէրերը, ովքեր պէտք է լինէին ժողովրդի առաջնորդներ, այսօր լուռ են եւ զբաղուած (աւելի կարեւոր) կենացաճառեր ասելու գործերով:

 

Share this Article
CATEGORIES