Ճատրակ. Էլինա Դանիէլեան Կը Մասնակցի Ֆիտէ-Ի Աղջկանց Կրան-Փրիի Մրցաշարքին

Հայաստանի ճատրակի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջը (Armchess.am) կը հաղորդէ, որ հայրենի կրանտմասթըր Էլինա Դանիէլեան իր մասնակցութիւնը կը բերէ ՖԻՏԷ-ի ճատրակի աղջկանց կրան փրիի 3-րդ մրցաշարքին, որ տեղի պիտի ունենայ Թաշքենտի մէջ (Ուզպեքիստան)` 18-30 սեպտեմբերին: 22 եւ 27 սեպտեմբերը հանգիստի օրեր են:

Դանիէլեանի մրցակիցները պիտի ըլլան կրանտմասթըրներ Քոներու, Տրոնավալի (Հնդկաստան), Զհաօ Զիւյէ, Ժիւ Ուենժուն (Չինաստան), Լակնօ (Ուքրանիա), Խոթենաշվիլի (Վրաստան), Սթեֆանովա (Պուլկարիա), Քոսթենիուք, Կիրիա (Ռուսիա), Նախպայեւա (Ղազախստան) եւ Մումինովա (Ուզպեքիստան):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )