Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Սատաքա – Լիբանանեան Բանակ Պայքարը Կը Շարունակուի

Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի մրցումներէն ետք, առաջին դիրքը գրաւող Սատաքայի եւ անոր անմիջական մրցակիցին` Լիբանանեան բանակին միջեւ պայքարը շարունակուեցաւ նոյն ձեւով` նկատի ունենալով, որ անոնք երկուքն ալ յաղթանակ արձանագրեցին, յաջորդաբար պարտութեան մատնելէ ետք «Էյ. Եու. Էս. Թի.»-ն (11-1) եւ Սեն Ժոզեֆը (7-4): Անոնք երկուքն ալ այժմ ունին 37-ական կէտ, սակայն Սատաքա ունի աւելի լաւ կոլէվըրէյճ մը:

15-րդ հանգրուանին Սատաքայի մրցակիցը պիտի ըլլայ Հարեթ Հըրէյք, իսկ լիբանանեան բանակին մրցակիցը` Շուէյֆաթ:

Ստորեւ` դասաւորումը.

———————–ԿԷՏ

1.- Սատաքա                  37
2.- Լիբանանեան բանակ    37
3.- Պէյրութի դրամատուն   36
4.- Սեն Ժոզեֆ                 28
5.- Ղըպէյրի                    24
6.- Շուէյֆաթ                   22
7.- Թրիփոլի Ֆայհա       19
8.- «Էյ. Եու. Սի. Ի.»          15
9.- Հարեթ Հըրէյք               10
10.- Ռապիհ                   7
11.- «Էյ. Եու. Սի. Ի.»         6
12.- Հալուսիէ            3

 

 

Share this Article
CATEGORIES