ՃԱՏՐԱԿ. ՔԻՐՍԱՆ ԻԼԻՈՒՄԺԻՆՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ ՄԸ ՊԻՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԷ ԼԻՊԻՈՅ ՄԷՋ
Նախորդ շաբաթավերջին Լիպիա ժամանեց ՖԻՏԷ-ի նախագահ Քիրսան Իլիումժինով` մայրաքաղաք Թրիփոլիի մէջ ճատրակի միջազգային մրցաշարք մը կազմակերպելու համար:
Կը կարծուի, որ այդ մրցաշարքը տեղի պիտի ունենայ յառաջիկայ 1 հոկտեմբերին:
ՖԻՏԷ-ի նախագահը ըսաւ, որ ինք Լիպիա ժամանեց Մոհամետ Քազզաֆիի հրաւէրով: Վերջինս Լիպիոյ ողիմպիական կոմիտէի նախագահն է եւ երկրին ղեկավարին` Մոամմար Քազզաֆիի մեծ որդին:
Նշենք, որ Իլիումժինով 1995-էն ի վեր կը վարէ ՖԻՏԷ-ի նախագահի պաշտօնը: Ան նախորդ տարի վերընտրուեցաւ նախագահ` յաղթելէ ետք ճատրակի աշխարհի ախոյեան Անաթոլի Քարփովի:
CATEGORIES Մարզական