Հայոց Ցեղասպանութեան Առնչութեամբ Գայթակղութիւն` Թուրքական Ուղիղ Եթերում
Թուրքական «Սի. Էն. Էն.» հեռուստաընկերութեան «Հակադիր հարցեր» հաղորդման հիւրն է եղել «Հիւրրիյէթ» օրաթերթի սիւնակագիր Եըլմազ Օզտիլը: Ուղիղ եթերում վերջինս պատասխանել է Էնվեր Այսեւերի հարցերին:
Հաղորդման ժամանակ, երբ Այսեւերը հայերի ջարդերի մասին Օզտիլի յօդուածի մասին է յիշատակել եւ հարց տուել` օգտագործելով ցեղասպանութիւն եզրաբառը, դա հունից հանել է թուրք սիւնակագրին: Նա կշտամբել է հաղորդավարին` ասելով. «Եթէ չկարողանաք ճիշդ կարդալ յօդուածները, ապա նման անիմաստ հարցեր կը տաք»:
CATEGORIES Հայ Դատ

