2014-ի Մոնտիալ. Անգլիացի Քոլ Բացակայ` Մոնթենեկրոյի Դէմ Տեղի Ունենալիք Մրցումէն
«ՌՈՅԹԸՐԶ» լրատու գործակալութենէն կը տեղեկանանք, որ Անգլիոյ ֆութպոլի ազգային խումբին ձախ յետսապահ Ճօ Քոլ պիտի չմասնակցի ուրբաթ, 11 հոկտեմբերին, Մոնթենեկրոյի դէմ տեղի ունենալիք մրցումին, որ կ՛իյնայ 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ:
Անգլիոյ ֆութպոլի ֆետերասիոնը յայտնեց, որ Չելսիի վիրաւոր Քոլը փոխարինողը պիտի ըլլայ Արսենալի յետսապահ Քիերան Կիպզ:
32 տարեկան Քոլ, որ վիրաւորուեցաւ նախորդ շաբաթավերջին, Նորուիչի դէմ տեղի ունեցած փրեմիեր լիկ-ի մրցումին, 105 անգամ կրած է Անգլիոյ կազմին շապիկը:
Ապահովելու համար Պրազիլի իր տոմսը, Անգլիա պէտք է պարտութեան մատնէ Մոնթենեկրոն եւ Լեհաստանը:
Տեղի ունենալիք զտումի վերջին երկու մրցումներուն նախօրեակին, այժմ Ը. խմբակին դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | ||||||||
| 1.- Անգլիա | 4 | 4 | 0 | 25 | 3 | 16 | |||||||
| 2.- Ուքրանիա | 4 | 3 | 1 | 19 | 4 | 15 | |||||||
| 3.- Մոնթենեկրօ | 4 | 3 | 1 | 15 | 8 | 15 | |||||||
| 4.- Լեհաստան | 3 | 4 | 1 | 18 | 9 | 13 | |||||||
| 5.- Մոլտովիա | 1 | 2 | 5 | 4 | 15 | 5 | |||||||
| 6.- Սան Մարինօ | 0 | 0 | 8 | 1 | 43 | 0 |
………………………
CATEGORIES Մարզական

