Թենիսի Միջազգային Նոր Դասաւորման Մէջ. Նատալ Առաջին Դիրքը Խլեց Տիոքովիչէն
Երէկ` երկուշաբթի, 7 հոկտեմբերին, թենիսի միջազգային ֆետերասիոնը հրապարակեց աշխարհի նոր ընդհանուր դասաւորումը, բնականաբար նկատի ունենալով վերջին մրցաշարքերուն արդիւնքները:
Սպանացի Ռաֆայէլ Նատալ յաջողեցաւ պարագլուխի դիրքը խլել սերպ Նովաք Տիոքովիչէն, որ բաւական երկար ժամանակ հոն բազմած էր:
Ստորեւ կու տանք առաջին տասը դիրքերը խլողները. փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած դիրքերը:
ԿԷՏ
1.- (2) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) 11,160
2.- (1) Նովաք Տիոքովիչ (Սերպիա) 11,120
3.- (3) Էնտի Միւրէյ (Անգլիա) 6895
4.- (4) Տաւիտ Ֆերրեր (Սպանիա) 6710
5.- (7) Խուան Մարթին Տել Փոթրօ (Արժանթին) 4925
6.- (5) Թոմաս Պերտիչ (Չեխիա) 4610
7.- (6) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) 4515
8.- (9) Սթանիսլաւ Վավրինքա (Զուիցերիա) 3150
9.- (8) Ճօ-Ուիլֆրետ Ցոնկա (Ֆրանսա) 3115
10.- (9) Ռիշար Կասքէ (Ֆրանսա) 3095


