2014-ի Մոնտիալ. Հարաւային Ամերիկայի Գօտի. Քոլոմպիա Վերջ Մը Պիտի Դնէ՞ 16 Տարուան Իր Սպասումին
Այս շաբաթավերջին տեղի ունենալիք 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքի ծիրին մէջ, Հարաւային Ամերիկայի գօտիէն Քոլոմպիա Մոնտիալի իր մասնակցութեան 16 տարուան սպասումին վերջ մը կրնայ դնել, եթէ յաջողի միայն կէտ ապահովել իր հիւրէն` Չիլիէն:
Անիկա նոյնիսկ եթէ պարտուի, կրնայ ապահովել Պրազիլի իր տոմսը, սակայն պայմանով որ Էքուատոր – Ուրուկուէյ մրցումը աւարտի հաւասարութեամբ:
Վենեզուելա պիտի հիւրընկալէ Փարակուէյը, իսկ Արժանթին` Փերուն:
Ստորեւ դասաւորումը` մրցումներուն նախօրեակին.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |||
| 1.- Արժանթին | 14 | 29 (30-11) | ||
| 2.- Քոլոմպիա | 14 | 26 (22-9) | ||
| 3.- Չիլի | 14 | 24 (24-21) | ||
| 4.- Էքուատոր | 14 | 22 (18-14) | ||
| 5.- Ուրուկուէյ | 14 | 22 (22-22) | ||
| 6.- Վենեզուելա | 15 | 19 (13-19) | ||
| 7.- Փերու | 14 | 14 (15-22) | ||
| 8.- Պոլիվիա | 15 | 11 (16-29) | ||
| 9.- Փարակուէյ | 14 | 11 (15-28) |
CATEGORIES Մարզական

