Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը շաբաթասկիզբին գումարած իր հերթական ժողովին ընթացքին վաւերացուց նախորդ շաբաթավերջին արձանագրուած Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքին զտումի Ա. հանգրուանի մրցումներուն արդիւնքները:
Արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները. Նեպի Շիթ – Ռիատա Ուալ Ատապ` 4-1, Ահլի Նապաթիէ – Ամալ Թրիփոլի` 6-1, Հարաքեթ Շապապ – Սաժես` 5-4 (փենալթիներով), Շապապ Ղազիէ – Սալամ Սուր` 6-0, Խըյուլ – Նահտա Պար Էլիաս` 6-0, Թատամոն Պէյրութ – Շապապ Թրիփոլի` 2-1 եւ Ահլի Սայտա – Շեպիպեթ Մազրաա` 6-2:
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումներուն, վաւերացուեցան անոնց արդիւնքները` հետեւեալ ձեւով. Սաֆա – Ռասինկ` 2-1, Իժթիմահի – Մապարրա` 5-0, Ահտ – Ախա Ահլի Ալէյ` 3-2, Սալամ Զղարթա – Թատամոն Սուր` 1-1, Անսար – Շապապ Սահել` 0-0 եւ Նըժմէ – Թրիփոլի` 0-0:
Հրապարակուեցան այս շաբաթավերջին սկսելիք Լիբանանի Բ. դասակարգի ախոյեանութեան, ինչպէս նաեւ երիտասարդներու Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը (տեսնել` ստորեւ):
Ֆետերասիոնը յայտնեց, որ Սալամ Սուրէն ստացած է նամակ մը, որուն մէջ կը նշուի, թէ խումբը կը քաշուի Բ. դասակարգի ախոյեանութենէն:
Ասոր լոյսին տակ անիկա ուղղակիօրէն փոխադրուեցաւ Գ. դասակարգ եւ տասը միլիոն լիբանանեան ոսկիով տուգանուեցաւ ֆետերասիոնին կողմէ:
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
| Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ | |||||
| ՈՒՐԲԱԹ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | |||
| Սաժես – Հարաքեթ Շապապ | 3:30 | Ահտ | |||
| Ահլի Սայտա – Թատամոն Պէյրութ | 3:30 | Սայտա | |||
|
ՇԱԲԱԹ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐ |
|||||
| Շապապ Թրիփոլի – Նեպի Շիթ | 3:30 | Թրիփոլի | |||
| Շապապ Ղազիէ – Նահտա Պար Էլիաս | 3:30 | Քֆարժոզ | |||
|
ԿԻՐԱԿԻ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐ |
|||||
| Շեպիպեթ Մազրաա – Ռիատա Ուալ Ատապ | 3:30 | Նըժմէ | |||
| Ահլի Նապաթիէ – Ամալ Թրիփոլի | 3:30 | Քֆարժոզ | |||
|
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|||||
| ԿԻՐԱԿԻ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | |||
| Հարաքեթ Շապապ – Շեպիպեթ Մազրաա | 11:30 | Զղարթա | |||
| Թատամոն Պէյրութ – Ժապալ Մաժտալպաանա | 11:30 | Անսար | |||
| Ռասինկ – Մապարրա | 11:30 | Ահտ | |||
| Նըժմէ – Պարժալունա | 11:30 | Սաֆա | |||
| Անսար – Թրիփոլի | 11:30 | Նըժմէ | |||
| Սալամ Զղարթա – Խըյուլ | 11:30 | Շարք |

