Ճատրակ. Միքա Կը Մասնակցի Եւրոպայի Աղջկանց Ակումբներու Բաժակի Մրցաշարքին

Հայաստանի ճատրակի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջէն (armchess.am) կը տեղեկանանք, որ Հայաստանի Միքա աղջկանց ճատրակի խումբը իր մասնակցութիւնը պիտի բերէ Եւրոպայի ակումբներու բաժակի մրցաշարքին, որ տեղի պիտի ունենայ 20-26 հոկտեմբեր 2013-ին Ռոտոսի մէջ (Յունաստան):

Միքայի խումբին մաս կը կազմեն Էլինա Դանիէլեան, Լիլիթ Մկրտչեան (Հայաստան), Հարիքա Տրոնավալլի (Հնդկաստան) եւ Լելա Ժաւախիշվիլի (Վրաստան):

Մրցումները պիտի սկսին ժամը 16:00-էն սկսեալ (Երեւանի ժամանակացոյցով):

Share this Article
CATEGORIES