2014-ի Մոնտիալ. Հարաւային Ամերիկայի Սահմանագօտի. Չիլի Եւ Էքուատոր Եւս Ապահովեցին Պրազիլի Իրենց Տոմսը
Հարաւային Ամերիկայի սահմանագօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցումները եւս հասան իրենց աւարտին` 16-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներով:
Հետեւելով Արժանթինի եւ Քոլոմպիոյ օրինակին, Չիլի եւ Էքուատոր եւս ապահովեցին իրենց տոմսը:
Հակառակ անոր որ Ուրուկուէյ յաղթեց Արժանթինի (3-2), սակայն չկրցաւ գերազանցել Էքուատորը, որ թէեւ 2-1 արդիւնքով պարտուեցաւ Չիլիէն, սակայն իր ունեցած աւելի լաւ կոլէվըրէյճ-ին շնորհիւ գրաւեց 4-րդ դիրքը:
Յառաջիկայ ամիս, Ուրուկուէյ պիտի մրցի Յորդանանի դէմ (Ասիոյ սահմանագօտի): Այդ փլէյ-օֆ-ի մրցումին արդիւնքին լոյսին տակ պիտի յստականայ անունը, այն կազմին որ պիտի ապահովէ իր տոմսը:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | ||||||||
1.- Արժանթին | 9 | 5 | 2 | 35 | 15 | 32 | |||||||
2.- Քոլոմպիա | 9 | 3 | 4 | 27 | 13 | 30 | |||||||
3.- Չիլի | 9 | 1 | 6 | 29 | 25 | 28 | |||||||
4.- Էքուատոր | 7 | 4 | 5 | 20 | 16 | 25 | |||||||
5.- Ուրուկուէյ | 7 | 4 | 5 | 25 | 25 | 25 | |||||||
6.- Վենեզուելլա | 5 | 5 | 6 | 14 | 20 | 20 | |||||||
7.- Փերու | 4 | 3 | 9 | 17 | 26 | 15 | |||||||
8.- Պոլիվիա | 2 | 6 | 8 | 17 | 30 | 12 | |||||||
9.- Փարակուէյ | 3 | 3 | 10 | 17 | 31 | 12 |
CATEGORIES Մարզական