Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Սատաքա Առանձնացաւ Պարագլուխի Դիրքին Վրայ
Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 18-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, Լիբանանի ախոյեան Սատաքա առանձնացաւ պարագլուխի դիրքին վրայ` օգտուելով Պէյրութի դրամատունէն Լիբանանեան բանակին կրած պարտութենէն` 6-5 արդիւնքով:
Պէյրութի դրամատունը գրաւեց 2-րդ դիրքը` միայն մէկ կէտով ետ մնալով Սատաքայէն, որ 8-1 արդիւնքով յաղթեց Շուէյֆաթի:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | ||||
| 1.- Սատաքա | 18 | 49 | |||
| 2.- Պէյրութի դրամատուն | 18 | 48 | |||
| 3.- Լիբանանեան բանակ | 18 | 46 | |||
| 4.- Ղըպէյրի | 18 | 34 | |||
| 5.- Սեն Ժոզեֆ | 18 | 31 | |||
| 6.- Շուէյֆաթ | 18 | 25 | |||
| 7.- Թրիփոլի Ֆիհաա | 18 | 23 | |||
| 8.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 18 | 19 | |||
| 9.- Հարեթ Հըրէյք | 18 | 12 | |||
| 10.- Ռապիհ | 18 | 11 | |||
| 11.- «Էյ. Եու. Սի. Ի.» | 18 | 10 | |||
| 12.- Հալուսիէ | 18 | 4 |
Ստորեւ` 19-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | |||
| Հարեթ Հըրէյք – «Էյ. Եու. Սի. Ի.» | 19:00 | Էմիլ Լահուտ | |||
| Պէյրութի դրամատուն – Հալուսիէ | 21:00 | Էմիլ Լահուտ | |||
|
ՎԱՂԸ |
|||||
| Թրիփոլի Ֆիհաա – «Էյ. Եու. Էս. Թի.» | 19:00 | Էմիլ Լահուտ | |||
| Լիբանանեան բանակ – Սատաքա | 21:00 | Էմիլ Լահուտ | |||
|
ՀԻՆԳՇԱԲԹԻ |
|||||
| Ղըպէյրի – Սեն Ժոզեֆ | 19:00 | Էմիլ Լահուտ | |||
| Ռապիհ – Շուէյֆաթ | 21:00 | Էմիլ Լահուտ |
CATEGORIES Մարզական

