ՓԻՆԿ ՓՈՆԿ. ՓԱԹՐԻՔ ԱՍՍԱՖԻ ԱՆՈՒԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔ` 29 ՅՈՒՆԻՍԷՆ 1 ՅՈՒԼԻՍ
Կազմակերպութեամբ Ժամհուր ակումբին եւ «Փաթրիք Ասսաֆ» ընկերութեան, 29 յունիսէն 1 յուլիս տեղի պիտի ունենայ Փաթրիք Ասսաֆի անուան փինկ փոնկի 7-րդ մրցաշարքը` Ժամհուր ակումբին մէջ:
Նշենք, որ անիկա տեղի պիտի ունենայ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին հսկողութեամբ եւ Սուրիա – Լիբանան դրամատան Ժտէյտէի մասնաճիւղին:
Տեղի պիտի ունենան բոլոր տեսակի դասակարգի մրցումները` հետեւեալ ձեւով.
Պզտիկներ (երկսեռ).- 1999-ի ծնունդ եւ վեր
Փոքրեր (երկսեռ).- 1996- 1997- 1998-ի ծնունդ
Կրտսերներ (երկսեռ).- 1993- 1994- 1995-ի ծնունդ
Երիտասարդներ (երկսեռ).- 1990- 1991- 1992-ի ծնունդ
Մեծեր (երկսեռ).- 1972- 1989-ի ծնունդ
Վեթերաններ (երկսեռ).- 1971-ի ծնունդ եւ վեր
Կազմակերպիչ ակումբը յայտնեց, որ արձանագրութիւնները կարելի է կատարել հեռաձայնելով 05-924142 կամ 05-921323 (fax) թիւերուն:
Արձանագրութեան վերջին պայմանաժամ ճշդուած է երկուշաբթի, 27 յունիսի յետմիջօրէի ժամը 14:00-ը: Մրցումներուն վիճակաձգութիւնը տեղի պիտի ունենայ նոյն օրը, յետմիջօրէի ժամը 16:00-ին, ակումբին մէջ: