Լիբանանեան Ֆութպոլ. Նըժմէ Առանձնացաւ Պարագլուխի Դիրքին Վրայ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Նըժմէ առանձնացաւ պարագլուխի դիրքին վրայ` 3-0 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Ահտը:
Մարզական աւանին մէջ իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Նըժմէ, որ ունեցաւ 11 կէտ, 2 կէտով գերազանցեց Սաֆան, որ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Իժթիմահիի հետ` Թրիփոլիի մէջ:
Վերջին դիրքին վրայ գտնուող Մապարրա միակն ըլլալով իր կատարած հինգ մրցումներուն ալ պարտութիւն կրած է:
Ստորեւ` 5-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Շապապ Սահել – Ռասինկ 4-1
Թրիփոլի – Սալամ Զղարթա 0-1
Անսար – Ախա Ահլի Ալէյ 3-1
Մապարրա – Թատամոն Սուր 0-1
Իժթիմահի – Սաֆա 2-2
Ահտ – Նըժմէ 0-3
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Նըժմէ 5 3 2 0 10 3 11
2.- Սաֆա 5 2 3 0 7 5 9
3.- Շապապ Սահել 5 2 2 1 12 4 8
4.- Իժթիմահի 5 2 2 1 10 5 8
5.- Անսար 5 2 2 1 8 4 8
6.- Ախա Ահլի Ալէյ 5 2 1 2 10 8 7
7.- Թրիփոլի 5 2 1 2 3 4 7
8.- Ահտ 5 2 1 2 6 8 7
9.- Ռասինկ 5 2 0 3 5 10 6
10.- Թատամոն Սուր 5 1 2 2 4 5 5
11.- Սալամ Զղարթա 5 1 2 2 5 12 5
12.- Մապարրա 5 0 0 5 2 14 0

