Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմայի Ընտրութիւններ. Սելիմ Հաժ Նիքոլա Նախագահ` 7-րդ Անգամ Ըլլալով

kfarchimaՆախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա ակումբին ընտրութիւնները, որոնց ընթացքին կազմուեցաւ 17 անդամներէ բաղկացած նոր կազմը:

Սելիմ Հաժ Նիքոլա 7-րդ անգամ ըլլալով ընտրուեցաւ ակումբի նախագահ: Նախապէս ան նախագահ եղած է 2001, 2003, 2005, 2007, 2009 եւ 2011 տարիներուն:

Փոխնախագահի պաշտօնը ստանձնեց Միշել Ապու Սալպի, Ֆարիտ Հոմսի ընտրուեցաւ ընդհանուր քարտուղար, իսկ Ֆարիտ Քլարժի` գանձապահ:

Share this Article
CATEGORIES