ՖԻՖԱ-ի Միջազգային Նոր Դասաւորման Մէջ. Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Բարձրացաւ 34-րդ Դիրք
Երէկ` հինգշաբթի, 28 նոյեմբերին, ՖԻՖԱ-ն հրապարակեց ֆութպոլի ազգային խումբերու միջազգային նոր դասաւորումը: Նախքան մանրամասնութիւններուն անցնիլը նշենք, որ 2013-ի վերջին դասաւորումը պիտի հրապարակուի 19 դեկտեմբերին:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը թէեւ վերջին քանի մը շաբաթներուն մրցում չկատարեց, սակայն 29 կէտ աւելցնելով իր կէտերուն վրայ, չորս դիրքի ոստում մը արձանագրեց, եւ իր տրամադրութեան տակ ունենալով 716 կէտ, բարձրացաւ 34-րդ դիրք` իր ետին ձգելով շարք մը զօրաւոր նկատուող խումբեր:
Սովորականին նման, Սպանիա կը գրաւէ պարագլուխի դիրքը` իր ետին ձգելով Գերմանիան (2-րդ) եւ Արժանթինը (3-րդ):
Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը երկու դիրք նահանջելով այժմ կը գրաւէ 123-րդ դիրքը` 248 կէտով:
Ստորեւ` նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային խումբերուն գրաւած նախկին դիրքերը).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Սպանիա | 1507 |
| 2.- (2) Գերմանիա | 1318 |
| 3.- (3) Արժանթին | 1251 |
| 4.- (4) Քոլոմպիա | 1200 |
| 5.- (14) Փորթուգալ | 1172 |
| 6.- (6) Ուրուկուէյ | 1132 |
| 7.- (8) Իտալիա | 1120 |
| 8.- (7) Զուիցերիա | 1113 |
| 9.- (8) Հոլանտա | 1106 |
| 10.- (11) Պրազիլ | 1102 |
| 11.- (5) Պելճիքա | 1098 |
| 12.- (15) Յունաստան | 1055 |
| 13.- (10) Անգլիա | 1041 |
| 14.- (15) Մ. Նահանգներ | 1019 |
| 15.- (18) Չիլի | 1014 |
| 19.- (21) Ֆրանսա | 893 |
| 34.- (38) ՀԱՅԱՍՏԱՆ | 716 |
| 43.- (40) Թուրքիա | 677 |
| 45.- (49) Իրան | 650 |
| 95.- (88) Ազրպէյճան | 363 |
| 123.- (121) Լիբանան | 248 |
| 135.- (141) Սուրիա | 200 |
———————–

